Հասարակություն

Հայ բռնցքամարտիկները 6 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները 6 մեդալ են նվաճել Անապայում կայացած Նիկոլայ Պավլյուկովի անվան միջազգային մրցաշարում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

Նշվում է, որ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր ընտրանուց պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը: Նրա եղբայրը՝ 54 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը, արժանացել է արծաթե պարգևի, իսկ 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը, 92 կգ քաշային Հովհաննես Փափազյանը, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանն ու 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալներ: 

Թիմային հաշվարկում մեր ընտրանին գրավել է 2-րդ տեղը: Միջազգային այս մրցաշարին նախորդել էր նաև համատեղ ուսումնամարզական հավաք։ Մեր բռնցքամարտիկները նախապատրաստվում են Մոնտենեգրոյում կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

8 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

10 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

10 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

11 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

11 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

11 hours ago