Հայաստան

Արտակարգ ռեժիմով ծառայություն՝ Սյունիքում

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ոստիկանությունը և փրկարար ծառայությունը Սյունիքի մարզում իրականացնում են շուրջօրյա ծառայություն։ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթաց՝ բաղկացած երկու մասից. անձնական տվյալների հավաքագրում, մշակում և նույնականացում և առաջնային կարիքի գնահատում: 

Տվյալների շտեմարանին ըստ գործառութային անհրաժեշտության հասանելիություն ունեն ոլորտային լիազոր մարմինները: Տվյալների հավաքագրման գործընթացը կազմակերպվել է միջազգային և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ: Ժամը 19։00-ի դրությամբ հաշվառվել է 35350 անձ։ Աշխատանքներն իրականացվում են 24-ժամյա ռեժիմով։

ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողները ակտիվորեն ներգրավվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնության ցուցաբերման, տարհանման և տեղափոխման, տեղահանված բնակչության կենսագործունեության ապահովման միջոցառումներին։ Տեղում, ըստ անհրաժեշտության, փրկարարները մասնակցում են իրավիճակից բխող այլ աշխատանքների։

ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ոստիկանության զորքերի և պարեկային ծառայության աշխատակիցները իրականացնում են հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, հերթերի կանոնակարգում, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, ուղեկցումներ, ինչպես նաև օժանդակում են տեղում աշխատանք իրականացնող մյուս գերատեսչություններին։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

3 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

4 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

5 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

5 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

6 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

6 hours ago