

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեին: Շնորհակալություն հայտնելով հանդիպման նախաձեռնության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության և ագրեսիայի հարցում փաստացի իրականացել են ամենահոռետեսական կանխատեսումները:
Կողմերը քննարկել են ԼՂ-ի հայերի հայրենազրկման հետևանքով առաջացած խնդիրները: Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Ֆրանսիան հայ ժողովրդի և Հայաստանի իրական դաշնակիցն է ու համոզմունք հայտնել Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ Ֆրանսիայի ջանքերի շարունակականության վերաբերյալ:
Նա նշել է՝ ակնկալում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը և Սենատն իրենց վերաբերմունքը կարտահայտեն տեղի ունեցած և ընթացող ողբերգական իրադարձությունների վերաբերյալ: Ֆրանսիացի գործընկերն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնել ԼՂ ժողովրդին և նշել, որ կներդնի բոլոր ջանքերն իրավիճակի կայունացման հարցում: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում տիրող անհանգստություններին, որոնց անմիջական կրողն է նաև Հայաստանը:
Մտքեր են փոխանակվել միջազգային հանրության կողմից ադրբեջանական քաղաքականության դատապարտման անհրաժեշտության շուրջ: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի կողմից Ֆրանսիայի խորհրդարանում հնչեցրած՝ Սյունիքում հյուպատոսություն բացելու հայտարարության համար:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…