

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշել է․
«Այս շաբաթ այցելել եմ Հայաստան, լսել այն մարդկանց, ովքեր սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի հարձակումներից հետո լքել են իրենց տները Լեռնային Ղարաբաղում։ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի խոցելի բնակչության և Հայաստան գաղթած ավելի քան 50,000 մարդկանց անվտանգությամբ։ Մենք երախտապարտ ենք Հայաստանի կառավարությանը տեղահանվածներին ողջունելու և նրանց ապաստան գտնելու հարցում օգնելու համար, ինչպես նաև մարդասիրական կազմակերպություններին, որոնք աշխատում են սուր կարիքները լուծելու համար:
Այսօր ես հայտարարում եմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղակայել է Բնական աղետների արձագանքման խումբ՝ ԱՄՆ մարդասիրական օգնությունը համակարգելու նպատակով: Այն կգնահատի իրավիճակը, կսահմանի օգնության ընդլայնման առաջնահերթ կարիքները և կաշխատի գործընկերների հետ՝ հրատապ օգնություն տրամադրելու համար:
Անցած շաբաթվա անընդունելի ռազմական գործողությունն է՛լ ավելի է վատթարացրել առանց այն էլ ծանր մարդասիրական իրավիճակը։ Ինը ամիս Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով կյանքի կարևոր ճանապարհը, որն ապահովում էր Լեռնային Ղարաբաղի բնակիչներին պարենի, դեղորայքի, վառելիքի և առևտրային մատակարարումները, և դրանց սուր պակաս էր ստեղծել:
Լաչինի միջանցքը պետք է մնա լիովին և մշտապես բաց, որպեսզի քաղաքացիական անձինք կարողանան ազատորեն հեռանալ և վերադառնալ, համայնքները կարողանան օգտվել սննդից, դեղորայքից և այլ անհրաժեշտ պարագաներից, իսկ մարդասիրական կազմակերպությունները տեսնեն և բավարարեն կարիքները տեղում: Ադրբեջանը պետք է պաշտպանի քաղաքացիական բնակչությանը, կատարի իր երկրում մարդու իրավունքները և բոլոր անձանց հիմնարար ազատությունները հարգելու իր պարտավորությունները և ապահովի, որ իր ուժերը պահպանեն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
Հաշվի առնելով կարիքների մասշտաբը՝ Միացյալ Նահանգներն այս շաբաթվա սկզբին հայտարարեց 11,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնության մասին՝ աջակցելու Հարավային Կովկասի այն համայնքներին, որոնք տուժել են շարունակվող ճգնաժամից: Սա ի հավելումն ավելի քան 23 միլիոն դոլարի է, որը Միացյալ Նահանգները տրամադրել է հումանիտար օգնություն 2020 թվականից ի վեր՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի։ Այս միջոցները կօգտագործվեն ամեն ինչ տրամադրելու համար՝ սկսած սնունդից մինչև հոգեսոցիալական աջակցություն՝ օգնելու հաղթահարել բռնության և զանգվածային տեղահանումների հետևանքով առաջացած վնասները»:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…