ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել «Գոլդեն Փելիս» հյուրանոցում։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։ Ավինյանը գրել է․
Անցած հինգշաբթի կառվարությունը որոշում էր հաստատել, համաձայն որի նախատեսվում է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականություն հանդիսացող 7 535 889 000 ՀՀ դրամ գնահատված շուկայական արժեքով Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի, Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19 758 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև շենք-շինությունների ներսում առկա շարժական գույքը ընդունել որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը:
Հոկտեմբերի 1-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ շրջայց եմ կատարել «Գոլդեն Փելիս» հյուրանոցում: Ծանոթացել ենք հյուրանոցի պայմաններին, անշարժ և շարժական գույքի վիճակին:

















