Լրահոս 24/7

Որոշումը, որ ԼՂ-ն պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Փաշինյանի մասնակցությամբ. Լավրով

Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Երբ Երևանում հայտարարում են, որ նոյեմբերին Պուտինն ստիպել է Փաշինյանին Ղարաբաղը տալ Ադրբեջանին, կեղծ է։

Այդ համաձայնագրում ասվում է, որ Ղարաբաղը խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության ոլորտն է, և ընդհանուր ըմբռնում կար, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը շարունակվելու է։

Եթե, ինչպես հայտարարեցին Հայաստանի որոշ ղեկավարներ, հիմա, հիասթափվելով Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից՝ իրենք իրենք անվտանգության ամրապնդման համար կփնտրեն այլ գործընկերներ, դա նրանց ինքնիշխան ընտրությունն է, Հայաստանի ղեկավարության ընտրությունը։

Բայց ես դեռ հույս ունեմ, որ դարեր շարունակ Ռուսաստանի և հայ ժողովրդի միջև եղած կապերը չեն կարող ոչնչացվել որևէ ժամանակավոր վարչակազմի կողմից»,- ասել է Լավրովը։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

16 minutes ago

Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…

52 minutes ago

Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին

Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…

1 hour ago

Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է

Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…

2 hours ago

Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…

2 hours ago

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…

2 hours ago