Լրահոս 24/7

Կոսաչևը` Հռոմի ստատուտի վավերացման մասին

«ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումը ցանկացած պետության համար նշանակում է իրավական ինքնիշխանության կորուստ, ինչն ինքնին նվաստացուցիչ է։

Հայաստանում սկսվել է իրավական ստրկացման գործընթաց», – իր Telegram–յան ալիքում հայտարարել է ՌԴ դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը․

«Հենց այդ պատճառով ՄՔԴ-ին չեն միանում իսկապես ինքնիշխան պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Չինաստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Իրանը և այլն», – ընդգծել է սենատորը:

«Ցավոք, Հայաստանն, այնուամենայնիվ, գնաց Ռուսաստանի նկատմամբ ակնհայտ ոչ բարեկամական այդ քայլին։

Հայաստանի խորհրդարանում չգտնվեցին ուժեր, որոնք ի զորու կլինեին կասեցնել «Հաագայի ֆեմիդայի» կողմից այդ երկրի իրավական ստրկացման գործընթացը», – գրել է սենատորը։Սենատորի կարծիքով՝ Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին չի օգնի հասնել Ադրբեջանի հետ հակամարտության գոտում ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետաքննությանը, սակայն կարող է հանգեցնել ՄՔԴ-ի միջամտությանը պետության ներքին գործերին․

«Բացի այդ, կանոնադրության տեքստը պարունակում է դրույթներ, որոնք սահմանափակում են մասնակից պետությունների քրեական իրավասությունը:

Այսպիսով, Հաագայի դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կպարզի՝ այս կամ այն իրավիճակը արդյո՞ք պատշաճ քրեական հետապնդում հարուցելու՝ Հայաստանի դժկամության կամ անկարողության արդյունք է»:

Թիվ 1

Recent Posts

Սոթքում առաջին ձյունն է այսօր տեղացել․ մոտ 150 հա կարտոֆիլ դեռ հողի տակ է․ համայնքապետ

Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սոթքում ձմեռը սպասվածից շատ շուտ եկավ՝…

47 mins ago

Այդքան երիտասարդ տարիքում էլ ով ունի կուրծքն այդքան մեդալներով ծածկելու հնարավորություն. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…

16 hours ago

Թունավոր փրփուրը ծածկել է Նյու Դելիի Յամունա գետը

Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…

16 hours ago

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

17 hours ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

17 hours ago

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

18 hours ago