Հասարակություն

Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվո»–ի ներկայացուցչությունը հատուկ շտաբ է ստեղծել

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ շարունակվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը մարդասիրական աջակցության ուղղությամբ ռուսական հետևողական ջանքերը․

«Օգնություն է տրամադրվում նրանց, ովքեր կամավոր լքել են տարածաշրջանը, ինչպես նաև այն բնակիչներին, ովքեր որոշել են մնալ:

Սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարից հետո մեր խաղաղապահները ղարաբաղցիներին հասցրին մոտ 200 տոննա մարդասիրական բեռ և վառելիքաքսուքային միջոցներ, կազմակերպեցին սեպտեմբերի 25-ին բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հարյուրավոր տուժածների բժշկական տարհանումը, ուղեկցեցին ղարաբաղցիների շարասյուները, որոնք որոշել էին մեկնել Հայաստան: Ռուս բժիշկները շարունակում են աշխատել տարածաշրջանում

Ղարաբաղահայությանը օգնություն է ցուցաբերվում տարբեր խողովակներով և Հայաստանի տարածքում, այդ թվում՝ ռուսական ընկերությունների կողմից, հասարակական ակտիվիստների և հայրենակիցների գծով:

Հաշվի առնելով հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցում հնչած մարդասիրական կարիքները՝ որոշում ենք մարդասիրական օգնության ծավալն ու անվանացանկը։ Նման աշխատանքը հիմնականում ուղղված է առաջնահերթ կարիքների բավարարմանը։

Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվո»–ի ներկայացուցչությունը հատուկ շտաբ է ստեղծել ջանքերը համակարգելու համար: Միայն վերջին մի քանի օրվա ընթացքում աշխատակիցներն ավելի քան 3 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Գորիս և 1,5 տոննա՝ Կապան։ ՌԴ ԱԳՆ-ի՝ Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու առաջատար խմբի ռուս դիվանագետները տեղական վարչակազմի հետ շփման մեջ աշխատում են սահմանային գոտում»,- հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Թիվ 1

Recent Posts

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…

14 hours ago

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…

14 hours ago

ReA Fest-ի մեկնարկը տրված է

Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…

14 hours ago

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…

15 hours ago

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա․ դեսպան

Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…

15 hours ago

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…

15 hours ago