

«Մենք մինչև վերջին պահը և այսօր էլ հաստատել ենք Գրանադա այցելությունը»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։
Նրա խոսքով՝ Հայաստանը կառուցողական ու լավատես էր տրամադրված, որովհետև կարծում էր՝ «շրջադարձային նշանակության փաստաթուղթ» ստորագրելու հնարավորություն կա։
Փաշինյանը նշել է, որ մինչև այսօր առավոտ այդ հավանականությունը բարձր է գնահատվել։
Նա հիշեցրել է, սակայն, որ նախատեսված հանդիպումը չի կայանում, բայց ոչ՝ Հայաստանի մեղքով.
«Գրանադա մեր պատվիրակության այցելությունը չի չեղարկվել, մենք մեկնում ենք և այնտեղ ունենալու ենք հանդիպումներ և, ըստ էության, փորձելու ենք ավելի դետալացված ներկայացնել մեր դիրքորոշումները»։
Փաշինյանն ասել է, որ ցավում է, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը չի լինի.
«Բայց հուսով ենք՝ հայեցակարգային փաստաթուղթը, որ դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի։ Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրելու և ցավում եմ, որ վաղն առիթ չունեմ հայտարարելու, որ այդ կարևոր որոշումը կայացված է»։
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…