Լրահոս 24/7

Այդ խաղաղությունը դեռ հնարավորություն ունի իրականանալու. Միրզոյան

«Խաղաղությունը Հարավային Կովկասում այլընտրանք չունի». ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով, սակայն, շարունակաբար տեսնում ենք, որ կողմերից մեկը չի կիսում այդ մոտեցումը և պարբերաբար դիմում է կամ ուժի կիրառման, կամ ուժի կիրառման սպառնալիքի․

«Այժմ ԼՂ-ում գրեթե հայ չի մնացել․ սա էթնիկ զտումների քաղաքականության ցայտուն դրսևորում է, իրողութուն, որ ողջ աշխարհն է տեսել»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ Հայաստանը շարունակում է մնալ հավատարիմ Հարավային Կովկասում խաղաղություն կառուցելու հանձնառությանը.

«Այդ խաղաղությունը դեռ հնարավորություն ունի իրականանալու։ Այն կարող է լինել մեր կողմից հանրահռչակված սկզբունքների հիման վրա, Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա, ՍՍՀՄ ամենաթարմ լեգիտիմ քարտեզների հիման վրա»։

Նախարարը հիշեցրել է, որ այս մասին կողմերը քանիցս պայմանավորվել են։

Թիվ 1

Recent Posts

ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց

Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման…

29 seconds ago

Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…

18 minutes ago

2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան

2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…

39 minutes ago

Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…

46 minutes ago

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

18 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

19 hours ago