Լրահոս 24/7

Եթե ԼՂ-ում ընդհանուր պայմանավորվածությունը պահեին, այդպես չէր լինի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցման մասին իր՝ ավելի վաղ արած հայտարարություններին․

«Մենք նշաձողը ցածրացրինք, փորձեցինք ցածրացնել, ընդ որում՝ մի գաղտնիք բացեմ՝ ԼՂ գործընկերների հետ համաձայնեցված։ Բայց փոխարենն ինչ տեղի ունեցավ․ մենք ցածրացրինք, ԼՂ-ն բարձրացրեց։ Այստեղ է պրոբլեմը»,- ասել է նա՝ հավելելով, որ ԼՂ-ն դա արել է հայաստանյան ընդդիմության քաջալերմամբ․

«Եթե նրանք մեր ընդհանուր պայմանավորվածությունն ու ըմբռնումը պահեին, այդպես չէր լինի»,- նշել է վարչապետը՝ հավելելով․

«Մենք ասել էինք, որ միջազգային հանրությունը կոնսոլիդացիա կապահովի։ Այո, միջազգային հանրությունը Սոֆիայում, ըստ էության, միջազգային մեխանիզմի շրջանակներում հանդիպում էր առաջարկել ԼՂ-ին։ Ինչո՞ւ չգնացին, որովհետև ԼՂ-ին արգելեցին գնալ։ Ո՞վ արգելեց։ Այ դա ոչ մեկը չգիտի»։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

14 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

16 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

16 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

17 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

17 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

17 hours ago