Լրահոս 24/7

Երևանը Փարիզի հետ բանակցություններ կանցկացնի ՀՕՊ համակարգեր գնելու շուրջ

«Երևանը Փարիզի հետ բանակցություններ կանցկացնի հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու շուրջ»,- այդ մասին ԱԺ-ում՝ ճեպազրույցում, հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը․

«ՀՕՊ-ն այսօր մեր ամենակարեւոր բացերից ու խնդիրներից է, հատկապես՝ 44-օրյա պատերազմից և անցած տարվա սեպտեմբերյան իրադարձություններից հետո։

Մեզ նոր որակ է պետք, մենք պետք է հաշվի առնենք աշխարհի լավագույն օրինակները, ինչպես նաև մեր բնութագրերը՝ որ մենք փոքր երկիր ենք, նույնիսկ ռազմավարական տարածքային խորություն չունենք, և ըստ այս ամենի պետք է կազմակերպենք մեր հակաօդային պաշտպանությունը»,- նշել է պատգամավորը։

Պատգամավորի խոսքով՝ այս թեման քննարկվելու է Ֆրանսիայի հետ, սակայն այլ երկրների հետ նույնպես չեն բացառվում բանակցությունները։

Հարցին, թե զենքը անվճար կտրամադրվի՞, թե՞ Հայաստանը պետք է վճարի դրա համար, Խաչատրյանը պատասխանել է, որ զենքը նվեր չի տրվում, Հայաստանը վճարում է ամեն ինչի համար։

Թիվ 1

Recent Posts

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

12 minutes ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

29 minutes ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

42 minutes ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

1 hour ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

1 hour ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

2 hours ago