Լրահոս 24/7

Քննարկվել է Արցախից բռնահանվածներին Արարատում կացարանով ապահովելու գործընթացը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Արարատի մարզպետարանում ևս մարզպետի, աշխատակազմի և համայնքապետերի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել։

ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին կացարանով, սնունդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացի կազմակերպումը։

Հաշվի առնելով այն փաստը, որ բռնի տեղահանված մեծ թվով քաղաքացիներ տեղավորվել են Արարատի մարզում` նախարարը հանձնարարել է, որ համայնքապետերը լինեն առավել զգոն և ուշադիր, ամենօրյա ռեժիմով իրականացնեն կարիքների գնահատում, որպեսզի որևէ մեկը ուշադրությունից դուրս չմնա։Նախարարը հանձնարարել է դպրոցահասակ երեխաներին հնարավորինս արագ ապահովել գրենական պիտույքներով, որպեսզի նրանք սկսեն հաճախել դպրոց։

Հաշվի առնելով այն փաստը, որ մարզում հյուրանոցային տնտեսություններ գրեթե չկան, և որոշակի թվով բռնի տեղահանվածներ տեղավորվել են կեցության համար հարմարեցված ընդհանուր տարածքներում` նախարարը հանձնարարել է այդ ընտանիքների համար գտնել բնակելի տներ, որտեղ ապրելու համար կլինեն բավարար պայմաններ։

Հաշվի առնելով աշխատանքի ծավալը` նախարարը հանձնարարել է, ըստ անհրաժեշտության, աշխատանքներում ներգրավել կամավորների։

Նախարարը հանձնարարել է նաև բնակիչների հետ հանդիպումների, շփումների ժամանակ պարբերաբար իրազեկել կառավարության աջակցության ծրագրերի մասին, որպեսզի բռնի տեղահանված մեր հայրենակիցները լինեն տեղեկացված և դուրս չմնան աջակցության ծրագրերից։

Խորհրդակցության ժամանակ տրվել են մի շարք այլ հանձնարարականներ։

Արարատի մարզում այս պահին տեղավորվել է 15569 քաղաքացի։

Թիվ 1

Recent Posts

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 minutes ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

27 minutes ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

40 minutes ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

1 hour ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

1 hour ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

2 hours ago