Լրահոս 24/7

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ կոչ են արել ուժեղացնել անվտանգային աջակցությունը ՀՀ-ին

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ նամակ են հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերին, որում կոչ են արել շարունակել ԱՄՆ դիվանագիտական ներգրավվածությունը Հարավային Կովկասում, այն է՝ անվտանգային աջակցություն ցուցաբերել Հայաստանին, կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու ուղղությամբ, կասեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունն ու շարունակել հումանիտար աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց:

Կոնգրեսականները Գրանադայի հոկտեմբերի 5-ի հանդիպմանը մասնակցելուց Ալիևի հրաժարվելը համարել են ևս մեկ ազդանշան, որ նա էթնիկ զտումների արշավը չի դադարեցնի:

Ուստի ամերիկյան օրենսդիրները նամակում ընդգծել են, որ Միացյալ Նահանգները պետք է ձեռնարկի հնարավոր ամենաուժեղ, որոշակի քայլերը՝ ադրբեջանական ագրեսիան զսպելու համար, այդ թվում՝ պետք է պատժամիջոցներ կիրառի Ալիևի և Ադրբեջանի այլ պաշտոնյաների նկատմամբ, կասեցնի Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, անվտանգային հզոր աջակցություն ցուցաբերի Հայաստանին և որևէ ներխուժում կանխելու համար Հայաստանում ստեղծի միջազգային դիտորդական և խաղաղապահ ուժեր:

ԱՄՆ կոնգրեսականներն ընդգծել են, որ ցանկացած վերջնական խաղաղ կարգավորում պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ինքնիշխան տարածքի ուրվագծումը՝ 1975-1976 թվականների խորհրդային հատուկ ռազմական քարտեզների հիման վրա:

Օրենսդիրները կարևորել են նաև ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ մարդասիրական օգնության տրամադրումը Հայաստանին՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, ինչպես նաև ԼՂ-ի գերեվարված պաշտոնյաների և մյուս գերիների ազատ արձակումը:

Նամակը ստորագրել են մեկ տասնյակից ավելի կոնգրեսականներ:

Թիվ 1

Recent Posts

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

23 seconds ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

13 minutes ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

32 minutes ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

49 minutes ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

1 hour ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

1 hour ago