Լրահոս 24/7

Հայաստանում է Լիտվայի Սեյմի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը

Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե Միկուլենիենի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում է։

Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են Սեյմասի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ժիգիմանտաս Պավիլիոնիսը և Եվրոպական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Մարիուս Մատիյոշաիտիսը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը:

Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե Միկուլենիենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ևս գնահատել է երկու երկրների միջև ձևավորված, դինամիկ զարգացող փոխհարաբերությունները:

«Մեր այցի նպատակն է խորացնել համագործակցությունը և օգնել Հայաստանին իր ընտրած ճանապարհին: Մենք գիտենք, թե ինչ է նշանակում դաժանություններ հարևանների կողմից: Պետք է ամեն կերպ կանխել պատմության կրկնությունը»,- ասել է Ռադվիլե Մորկունայտե Միկուլենիենը:

Բարեկամական խմբի անդամները, զուգահեռներ անցկացնելով Լիտվայի Հանրապետությունում 1990-ական թվականներին տիրող իրավիճակի հետ, կարևորել են տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովումը:

Ներկայացնելով մանրամասներ տիրող իրավիճակի վերաբերյալ` ընդգծվել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը:

Պատգամավորներն անդրադարձել են խաղաղության օրակարգին, Հայաստանը տնտեսապես զարգացնելուն միտված հստակ ծրագրերին և քայլերին:

«ԱԺ գործընկերներիս հետ Լիտվայի պատվիրակությանը հանգամանալից ներկայացրել ենք մեր շուրջը տիրող անվտանգային վիճակը և մարտահրավերները, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքները, որոնք պահանջում են նաև հասցեագրում միջազգային հանրության կողմից»,- ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորներից Արսեն Թորոսյանը:

Թիվ 1

Recent Posts

Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…

24 minutes ago

Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին

Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…

53 minutes ago

Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է

Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…

1 hour ago

Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…

1 hour ago

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…

2 hours ago

Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…

2 hours ago