Լրահոս 24/7

Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է.

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների ֆոնին մի խումբ հարգարժան սփյուռքահայ գործիչների հայտարարությունը բնականաբար չէր կարող աննկատ մնալ։ Ստորագրողների շարքում են մարդիկ, որոնց հեղինակությունն ու նվիրումը հայկական իրականությանը անվիճելի են՝ Նուբար Աֆեյան, Լորդ Արա Դարզի, Էնթոնի Բարսամյան, Էրիկ Էսրայելյան, Վաչե Գաբրաշ, Վաչե Մանուկյան, Ջոզեֆ Ուղուրլյան, Պերճ Սեդրակյան։ Նրանցից մի քանիսին անձամբ ճանաչում եմ և խորապես հարգում եմ նրանց կատարած աշխատանքը հայության համար։

Հայտարարության բովանդակության հետ խնդիր չունեմ։ Եկեղեցին եղել և մնում է համազգային հենասյուներից մեկը։ Բայց հենց այդ պատճառով հարցը չի կարող սահմանափակվել միայն պաշտպանական ռեֆլեքսով։ Երբ կառույցը հռչակվում է համազգային, նրա նկատմամբ պահանջն էլ է դառնում համազգային՝ ոչ միայն պաշտպանել, այլև բարենորոգել, մաքրել, վերաիմաստավորել։

Եկեղեցին ամրոց չէ, որ միայն պատերը պահենք կանգուն։ Եկեղեցին կենդանի ջուր է․ եթե չի հոսում, լճանում է ու ճահճանում, եկեղեցին լույս է․ եթե ներսից չի վառվում և այլևս չի ջերմացնում։

Քրիստոնեական եկեղեցին իր էությամբ մշտական ինքնամաքրման և հոգևոր վերանորոգման ընթացք է։ Պատմության մեջ բոլոր մեծ վերածնունդները սկսվել են հենց ներսից՝ բարոյական կարգապահության, ծառայության և հավատքի սկզբնական պարզության վերադարձից։ Եթե եկեղեցին դադարում է լինել նախևառաջ հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ։

Ուստի եկեղեցու պաշտպանությունը և եկեղեցու բարենորոգումը հակադիր գործընթացներ չեն։ Դրանք նույն պատասխանատվության երկու կողմերն են։ Պաշտպանությունը արժեք ունի միայն այն դեպքում, երբ կա ներքին վերափոխում․ առանց դրա՝ դա պարզապես անձեռնմխելիության պահանջ է։ Իսկ բարենորոգումն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ պաշտպանված է․ առանց դրա՝ այն հեշտությամբ վերածվում է կազմաքանդման։ Հայ ժողովրդի առողջ հատվածի առաջնային անելիքը հենց սա է՝ եկեղեցին վերադարձնել իր հոգևոր առաքելությանը, որպեսզի այն կրկին կարողանա լինել ազգային միասնության ոչ թե ձևական, այլ իրական տարածք:

Թիվ 1

Recent Posts

Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…

1 minute ago

Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին

Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…

31 minutes ago

Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է

Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…

50 minutes ago

Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…

1 hour ago

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…

1 hour ago

Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան

«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…

2 hours ago