«Ես հրաժարական չեմ տալու, աշխատել եմ ու շարունակելու եմ աշխատել». այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Հիշեցենք, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ոստիկանապետ Վալերյ Օսիպյանի հրաժարականից հետո, որպես առաջիկայում հրաժարական տվող պաշտոնյաների անունների շարքում նշվում էր նաև Ֆ. Ցոլակյանի անունը: ԱԻ նախարարը հրաժարվեց մեկնաբանել Ա. Վանեցյանի՝ հրաժարականի առիթով արված հայտարարությունը: Նա ասաց, որ որևէ մեկի հայտարարությունը մեկնաբանելու ցանկություն չունի, մեկնաբանում է միայն իր հայտարարարությունները:
«Երկրորդը. մեկ խորհուրդ՝ Ազգային անվտանգությունն ու բանակն այն տեղերն են, որոնց հետ կապված դուք էլ աշխատեք քիչ խոսել: Սա վնաս է մեր պետությանն ու երկրին: Դրանք այն բնագավառներն են, որտեղ ամեն մի խոսքը, ամեն մի անզգույշ արտահայտությունը հետևանք է ունենալու»,- ընգծեց նախարարը:
Ֆ. Ցոլակյանը հրաժարվեց նաև մեկնաբանել ԱԱԾ պետի ու ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը:
«Ես այդ մասին մի անգամ խոսել եմ, կարող եք վերցնել, նայել»,- նշեց նա:
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…