

Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայի հյուսիսում օդային հարվածներ են հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության և նրա սիրիական թևի՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» օբյեկտներին՝ հայտնել են թուրքական լրատվամիջոցները:
Նշվում է, որ գործողությունը, որին ներգրավված է եղել 30 մարտական ինքնաթիռ, սկսվել է հինգշաբթի երեկոյան:
Հարվածներ են հասցվել ՔԱԿ-ի զինյալների բազաներին, նրանց պատկանող նավթահորերին և վառելիքաքսուքային նյութերի պահեստներին՝ Թել-Ռիֆաաթ, Ջիզիր և Դերիք շրջաններում: Ըստ տեղեկությունների՝ գործողության ընթացքում ոչնչացվել է ՔԱԿ-ի 15 օբյեկտ և զգալի թվով զինյալներ:
Սիրիայում և Իրաքում Թուրքիայի օդային գործողությունները պատասխան են հոկտեմբերի 1-ին Անկարայում ներքին գործերի նախարարության կենտրոնակայանի մոտ ՔԱԿ-ի իրականացրած ահաբեկչության փորձին:
Թուրքական իշխանությունները հայտարարում են, որ գործում են ինքնապաշտպանության իրավունքներից ելնելով, որը բխում է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածից:
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…