Լրահոս 24/7

2021-ին հակառակորդն անարգել մինչև 3,5 կմ խորությամբ մխրճվել է ՀՀ սուվերեն տարածք․ Քյարամյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ ՔԿ 9-ամյակին նվիրված Կոլեգիայի ընդլայնված նիստին ունեցած ելույթում ընդգծված կերպով կանգ է առել Ադրբեջանի կողմից 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի, 2021 թվականի նոյեմբերի 14-16-ն ընկած ժամանակահատվածում՝ Իշխանասարի և Ջերմուկի, 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում՝ Ջերմուկի, Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի և այլ բնակավայրերի ուղղությամբ իրականացված ագրեսիայի ակտերի և դրանց հետևանքների առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթների ընթացքին և արդյունքներին։

Նա նշել է, որ քրեական վարութների շրջանակներում քննության առարկա են դարձվել անհետ կորած անձանց վերաբերյալ հնարավոր բոլոր հանգամանքները:Քյարամյանը նշել է, որ միայն սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հակառակորդը խոցել է 150-ից ավել քաղաքացիական օբյեկտներ։

«Զննվել է 100-ից ավելի դեպքի վայր, հարցաքննվել են 4000-ից ավել վկաներ և տուժողներ, նշանակվել են 500-ից ավել փորձաքննություններ։

Պարզվել են 2021թ․ մայիսի 12-ին Գեղարքունիքի մարզի ուղղությամբ պաշտպանություն իրականացնող բարձրաստիճան սպաների, բանակային կորպուսի հրամանատարի և զորամասի հրամանատարի կողմից մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հանգամանքները, որի հետևանքով հակառակորդն անարգել մինչև 3,5 կմ խորությամբ մխրճվել է ՀՀ սուվերեն տարածք։

Մեղադրանք է ներկայացվել գեներալ-մայորի և գնդապետի կոչում ունեցող բարձրաստիճան սպաների, և որպես խափանման միջոց կիրառվել է կալանք։

Պարզվել են 2021թ․ նոյեմբերի 14-ին զինված ուժերի Իշխանասար լեռան ուղղությամբ գործող բանակային կորպուսի և զորամասի հրամանատարի, այլ սպաների կողմից մարտական հերթապահության կրման կանոնների խախտման, ինչպես նաև նոյեմբերի 16-ին նույն ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող մարտական երեք դիրքերի անձնակազմի կողմից մարտական հերթապահությունը ոչ ճիշտ կազմակերպելու և իրականացնելու հանգամանքները, որի հետևանքով հակառակորդը գերեվարել է 21 զինծառայողի, սպանել 3-ին։

Նշված հանցավոր արարքները կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել բանակային կորպուսի հրամանատարի, զորամասի հրամանատարի, գումարտակի, վաշտի, դասակի, ջոկի հրամանատարական պաշտոններ զբաղեցրած ընդհանուր 10 զինծառայողների նկատմամբ։

Քննության առարկա են դարձվել նաև 2022թ․ սեպտեմբերյան ագրեսիայի ակտի ընթացքում զինված ուժերի զինծառայողների առանձին գործողությունները, որոնց վերաբերյալ նախաձեռնվել է 27 քրեական վարույթ, մեղադրանք է ներկայացվել 17 զինծառայողի, որոնցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Թիվ 1

Recent Posts

Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…

19 minutes ago

ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց

Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման…

22 minutes ago

Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…

39 minutes ago

2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան

2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…

1 hour ago

Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…

1 hour ago

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

18 hours ago