Լրահոս 24/7

Տավուշում տեղակայվել է 3388 բռնի տեղահանված

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզպետարանում։

Նախարարը շնորհակալություն է հայտնել բռնի տեղահանվածներին կացարանով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացում այս օրերին կատարած աշխատանքի համար։ Նախարարը հանձնարարել է գույքագրել մարզում առկա ազատ բնակարանները, տները, որպեսզի հնարավոր լինի բռնի տեղահանվածներին հյուրանոցներից, հյուրատներից տեղափոխել մշտական բնակության վայրեր։

Նախարարը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել դպրոցահասակ երեխաների հաշվառմանը, որպեսզի երեխաների կրթության իրավունքը չտուժի և նրանք դուրս չմնան կրթական գործընթացից։ Նախարարը հանձնարարել է առանձնացնել հատուկ կարիք, առողջական խնդիրներ ունեցող անձանց, հետևել, որպեսզի այդ մարդիկ պատշաճ բուժսպասարկում անցնեն։

Նախարարը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում ներգրավել նաև կամավորների, իսկ բռնի տեղահանվածներին այցելելիս` նրանց իրազեկել Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի մասին։

Մարզպետը նախարարին զեկուցել է մարզում կատարված աշխատանքները, տեղեկացրել է, որ մարզում տեղակայվածների մեծ մասը ցանկություն է հայտնել մնալ մարզում և արդեն իսկ սկսել են աշխատանքի տեղավորվել։

Մարզպետը տեղեկացրել է, որ հանձնարարել է գույքագրել մարզում առկա ազատ բնակարաններն ու տները։

Տավուշի մարզում այս պահին տեղակայվել է 3388 բռնի տեղահանված, որոնցից 899 հյուրանոցներում։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

8 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

9 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

10 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

12 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

12 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

13 hours ago