

Հոկտեմբերի 9-ին ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ելույթով հանդես է եկել կազմակերպության Գործադիր խորհրդի 217-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստին։ Դեսպան Տեր-Ստեփանյանն իր խոսքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով հայերի բռնի զանգվածային տեղահանմանը: Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 000 հայեր հարկադրաբար լքել են իրենց հայրենիքը և ապաստան գտել Հայաստանի Հանրապետությունում։
Դեսպանը ներկաների ուշադրությունն է հրավիրել սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից և ԼՂ հայերի հեռանալուց անմիջապես հետո Ադրբեջանի ԶՈւ կողմից ձեռնարկված քայլերին՝ մասնավորապես, շեշտելով Ստեփանակերտի մերձակայքում տեղադրված խաչի ոչնչացումն ու միջնադարյան ամենանշանավոր հայկական վանքերից մեկի՝ Գանձասարի յուրացման և ինքնության աղավաղման փորձերը: Դեսպան Տեր-Ստեփանյանն ընդգծել է, որ նշված քայլերը հերթական անգամ ի ցույց են դնում Լեռնային Ղարաբաղում ցանկացած հայկական հետքի ոչնչացման Ադրբեջանի մտադրության մասին, ինչի մասին ՀՀ-ն 2020թ. նոյեմբերից ի վեր բազմիցս ահազանգել է:
Այս համատեքստում դեսպանը հատուկ ընդգծել է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղման հրատապությունը՝ արձանագրելով, որ նման առաքելության իրականացումը Գլխավոր տնօրենի կողմից դիտարկվող ծրագրերի շարքում է։ Բարձր է գնահատվել 30 000 երեխաների կրթության շարունակականության համար անհրաժեշտ պայմանների գնահատման նպատակով արդեն իսկ Հայաստանում գտնվող ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղումը։ Եզրափակելով ելույթը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ընդգծել է ստեղծված իրավիճակում միջազգային հանրության պատշաճ գնահատականի և ներգրավածության կարևորությունը:
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…
Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…