Հասարակություն

Սամվել Մայրապետյանի և կնոջ՝ Գոհար Քյալյանի նկատմամբ փողերի լվացման համար քրեական վարույթ է նախաձեռնվել

Գ.Ք.-ն իր ամուսնու՝ գործարար Ս.Մ.-ի հետ համակատարմամբ, 2011 թվականին օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ծագում ունեցող գումար։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ 2002 թվականի դեկտեմբերի 5-ին Գ.Ք.-ն և Ս.Մ.-ն հիմնադրել են «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը։ Ընկերության 50 տոկոս բաժնեմասը գրանցվել է Գ.Ք.-ի, իսկ մյուս 50 տոկոսը՝ Ս.Մ.-ի անվամբ։

2004 թվականի հոկտեմբերի 25-ին Սամվել Մայրապետյանը և Գոհար Քյալյանը ձեռք են բերել 1995 թվականի փետրվարի 15-ին հիմնադրված «Պրոգրես-Արմենիա» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը՝ յուրաքանչյուրը 50-ական տոկոսի չափով։

Ս.Մ.-ն, 2004 թվականից մինչև 2011 թվականն ընկած ժամանակահատվածում, «Պրոգրես-Արմենիա» և «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունների կողմից Երևան քաղաքի Բայրոնի 3, Աբովյան 8, Պուշկինի 38/1, Հյուսիսային պողոտա 3 և 5 հասցեներում բազմաբնակարան շենքերի կառուցման և դրանց օտարման ոլորտներում իրականացված ձեռնարկատիրական գործունեության ընթացքում, հարկային մարմնին ներկայացրած հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով պետական բյուջե չի վճարել 8 մլրդ դրամ հարկ։

Հարկերի չվճարման արդյունքում առաջացած հանցավոր ծագում ունեցող գումարին օրինական տեսք հաղորդելու, դրա ծագումն ու բնույթը թաքցնելու նպատակով՝ Գ.Ք.-ն Ս.Մ.-ի հետ համակատարմամբ, վերոնշյալ 8 մլրդ դրամ հանցավոր ծագում ունեցող գումարից 378 մլն 176 հազար դրամին համարժեք 760 հազար եվրոն ներդրել է 2011 թվականի նոյեմբերի 25-ին Սլովակիայի Հանրապետությունում հիմնադրված և իրեն ու ամուսնուն պատկանող «Արեգ» ՍՊ ընկերությունում: Ընկերության անվամբ ձեռք են բերվել Սլովակիայի Հանրապետությունում գտնվող 50 հազարից մինչև 80 հազար եվրո շուկայական արժեքով «LEXUS ES300H» մակնիշի տրանսպորտային միջոց և 17 միավոր անշարժ գույք:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 10-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Գ.Ք.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

5 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

6 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

6 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

6 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

7 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

7 hours ago