Գլխավոր
04.10.2019

Կարթագենը պետք է կործանվի

Կարթագենը պետք է կործանվի

Եվ այսպես, ԱԺ-ն 98 ձայնով կողմ քվեարկեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին: Այժմ հարցը կքննարկվի Սահմանադրական դատարանում: Սահմանադրական դատարանի դատավորները պետք է կարևորագույն ընտրություն կատարեն: Այժմ, կարելի է ասել, լիովին Թեժ աշուն է, որովհետև իշխանությունն իր հերթին, և նախկին ռևանշիստներն իրենց հերթին ձգտում են իրագործել սեփական քաղաքական օրակարգերը:

Այս քվեարկության համատեքստում հետաքրքիր էր ԲՀԿ-ի պահվածքը: ԲՀԿ-ն, ըստ էության, հանդիսանում է պառլամենտում առկա այն գորշ զանգվածը, որը ուղղակիորեն «տրոյական ձի» է ԱԺ-ում և հարկ եղած պահի օգտագործվելու է ռևանշիստների կողմից՝ քաղաքական ճգնաժամը խորացնելու համար: Վստահաբար, իշխանությունում հասկանում են սա: Իսկ արդյո՞ք պատրաստվում են կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել՝ դժվար է ասել: Համենայնդեպս, իշխանությունները, ինչպես երևում է, տառապում են դանդաղկոտության սինդրոմով: Այս իշխանությանը բնորոշ է այն, որ նա սկսում է գործել այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասնում: Եվ անգամ այդ դեպքում գործողությունները, որպես կանոն, այդքան էլ էֆֆեկտիվ չեն լինում:

Այսպես, օրինակ, երբ Ռոբերտ Քոչարյանը մայիս ամսին ազատ արձակվեց, վարչապետը խոսեց վեթթինգի մասին: Դա ենթադրում էր բարեփոխումներ դատաիրավական համակարգում: Սակայն ամիսներ են անցել, և կարծես թե մոռացվել է վեթթինգը: Հրայր Թովմասյանի հետ կապված այս թնջուկը շատ ավելի հեշտությամբ կլուծվեր, եթե իշխանությունները հետևողական գտնվեին դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու մեջ: Ցավոք, հիմա իշխանությունը, միգուցե հարցին սիրողական մակարդակի մոտեցմամբ, կամ միգուցե վերոնշյալ դանդաղկոտությունից ելնելով, հասել է մի այնպիսի կետի, երբ որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի Սահմանադրական դատարանում:

Այն, որ Հրայր Թովմասյանը, հանդիսանալով նախկին հանցավոր ռեժիմի բաստիոններից, պետք է լքի իր պաշտոնը, միանշանակ է և անբեկանելի: Ի դեպ, վերջերս տված իր հարցազրույցում Թովմասյանը նշում էր, որ ոչ ավել-ոչ պակաս «Արցախի սահմանն է պահում» և չի պատրաստվում հրաժեշտ տալ իր պաշտոնին: Սահման պահելու առումով Թովմասյանը իհարկե ճիշտ էր, սակայն մեկ ճշգրտում: Հրայր Թովմասյանը պահում-պահպանում է Քրեաօլիգարխիայի սահմանը: Այն համակարգի, որը 20 տարի շարունակ կեղեքել է Հայաստանը: Վերոգրյալից ելնելով՝ իշխանությունը պետք է ամեն ինչ անի դատական համակարգում ռեֆորմների իրականացման համար, որի արդյունքում հնարավոր կլինի նախկին ռեժիմի բաստիոն հանդիսացող Սահմանադրական դատարանը վերադարձնել ՀՀ ժողովրդին:

Հին աշխարհի պատմության շրջանակներում՝ Հռոմի  և Կարթագենի պատերազմների ժամանակ (մ.թ.ա 264-146թթ.), 2-րդ պատերազմի ավարտից հետո Հռոմը վերականգնել էր իր դիրքերը Միջերկրածովյան ավազանում, բայց Կարթագենը դեռևս վտանգ էր իրենից ներկայացնում: Հռոմեացիները Կարթագենը համարում էին «սեպ, որը խրվել է կայսրության սրտում»: Այդ իսկ պատճառով հռոմեացի սենատոր Կատոն Ավագը իր յուրաքանչյուր ելույթ ավարտում էր թևավոր խոսք դարձած «Կարթագենը պետք է կործանվի» արտահայտությամբ: Վերջնարդյունքում Հռոմը կործանիչ հարված հասցրեց Կարթագենին: Վերադառնալով մեր իրականություն՝ պետք է հստակ հասկանալ, որ պետականությանը մարտահրավեր նետած նախկին հանցավոր քրեաօլիգարխիան և նրա բաստիոնները  սեպ են, որոնք խրված են ՀՀ սրտում: Եվ այո՛, այս դեպքում էլ Կարթագենը պետք է կործանվի՝ «Carthago est delenda»:

Լրահոս
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում. ԱԳՆ
13:33
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում. ԱԳՆ
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է ծիրանի փորձնական արտահանում
13:22
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է ծիրանի փորձնական արտահանում
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
13:12
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Պարզաբանումներ IMEI գրանցման համակարգի մասին
12:54
Պարզաբանումներ IMEI գրանցման համակարգի մասին
Մեր հայրենակիցների 21%-ը, լսելով ձայնագրությունները, չեն տվել իրենց քվեն ընդդիմադիր ուժերին. Արամ Վարդևանյան
12:24
Մեր հայրենակիցների 21%-ը, լսելով ձայնագրությունները, չեն տվել իրենց քվեն ընդդիմադիր ուժերին. Արամ Վարդևանյան
Եթե ԲՀԿ-ն չմտնի խորհրդարան և Սամվել Կարապետյանը վերցնի մանդատները, ուրեմն ինքը Փաշինյանի պրոյեկտն է․ Հովիկ Աղազարյան
12:02
Եթե ԲՀԿ-ն չմտնի խորհրդարան և Սամվել Կարապետյանը վերցնի մանդատները, ուրեմն ինքը Փաշինյանի պրոյեկտն է․ Հովիկ Աղազարյան
Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում
11:39
Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում
Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետին
11:23
Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետին
Emarat-ը Հայաստանում․ առաջին լցակայանը պաշտոնապես բաց է
11:13
Emarat-ը Հայաստանում․ առաջին լցակայանը պաշտոնապես բաց է
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
11:03
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
ՀԷՑ-ը կոչ է անում չտարածել չստուգված տեղեկատվություն
10:51
ՀԷՑ-ը կոչ է անում չտարածել չստուգված տեղեկատվություն
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը. վարչապետ
16:57
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը. վարչապետ
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
16:44
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
16:22
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները
15:55
Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները