Լրահոս 24/7

Ադրբեջանը մտադիր չէ նոր պատերազմ սկսել Հայաստանի դեմ․ Ամիրբեկով

Ադրբեջանը մտադիր չէ նոր պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Այս մասին ֆրանսիական Radiofrance ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ցանկանում է վերսկսել բանակցությունները Հայաստանի հետ՝ խաղաղության հասնելու համար։

«Իհարկե, եթե Հայաստանը հարձակվի մեզ վրա, մենք ձեռքերը ծալած չենք նստի։ Բայց ես չեմ հավատում, որ դա բխում է Հայաստանի շահերից։ Մենք պետք է վերադառնանք բանակցությունների ուղի և օգտվենք խաղաղ գործընթացն առաջ մղելու ԵՄ ցանկությունից։

Պետք է խոսել սահմանների ու հաղորդակցության գծերի սահմանազատման մասին։ Եթե ​​Հայաստանը միանա խաղաղության և կայունության հաստատման մեր ջանքերին, մենք լիովին պատրաստ ենք նպաստելու։

Շառլ Միշելը լավ աշխատանք է կատարել որպես Եվրոպական խորհրդի նախագահ՝ նպաստելով բանակցությունների վերսկսմանը։ Մենք կրկին պատրաստ ենք Եվրամիության հետ եռակողմ ձևաչափով բանակցություններին։

Մենք վերջ կտանք այս թշնամությանը, որը շարունակվում է արդեն մոտ երեսուն տարի։ Հայաստանի հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, բացարձակապես անհիմն են։ Մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես աշխարհի մյուս երկրները»,- հավելել է Ամիրբեկովը։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

2 minutes ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

2 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

2 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

3 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

19 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

21 hours ago