Լրահոս 24/7

Էնթոնի Բլինքենը մեկնել է Իսրայել և Հորդանան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնել է Իսրայել և Հորդանան, որտեղ կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

Ըստ հաղորդման՝ Բլինքենը «կկրկնի իր ցավակցությունը Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումների զոհերի համար և խստագույնս կդատապարտի այդ հարձակումները»։

Բլինքենը նաև կքննարկի Իսրայելի անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումները և «կընդգծի Միացյալ Նահանգների անսասան աջակցությունը Իսրայելին»:

Ըստ The Times of Israel-ի՝ նախքան ինքնաթիռ նստելը, լրագրողների հետ ճեպազրույցում, Բլինքենն ասել է, որ Իսրայել է մեկնում՝ «Միացյալ Նահանգների նախագահի և Ամերիկայի ժողովրդի անունից շատ պարզ և հստակ ուղերձով՝ «ԱՄՆ-ն Իսրայելի կողքին է»։

«Իսրայելը միշտ մեզ հետ է եղել, այսօր մենք ենք իրենց հետ»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Բլինքենի օդանավը վայրէջք կկատարի Իսլայելում այսօր, ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, նախագահ Իցհակ Հերցոգը և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան «Համասի»ի զինյալները Գազայի գոտուց սկսեցին հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարեցին, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»:

«Համասն» էլ հակադարձեց՝ իր հարձակումը սկսել է ի պատասխան Երուսաղեմում Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի դեմ իսրայելական իշխանության գործողությունների, Իսրայելն էլ դրան պատասխանել է «Երկաթե թրեր» ռազմական օպերացիայով և Գազայի հատվածի ամբողջական շրջափակումով։6-րդ օրը շարունակվող պատերազմի հետևանքով Գազայի հատվածը ծանր հարվածների է ենթարկվում, շրջանի մի շարք թաղամասեր ավերակների են վերածվել, օդային հարվածների հետևանքով ավելի քան 200 հազար մարդ ստիպված լքել են իրենց տները։

Իսրայելի և պաղեստինցիների զոհերի թիվն անցել է 2 հազար 200-ը, վիրավորներինը՝ 10 հազարը։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

6 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

7 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

8 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

10 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

10 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

11 hours ago