

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բիշքեկում ընթացող ԱՊՀ անդամ երկրների նախարարների հանդիպման և մամուլի ասուլիսի շրջանակներում խոսել է Հայաստանից։ Լավրովը, մասնավորապես, հայտարարել է.
«Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, դա որոշիչ չափով արվում է արհեստականորեն։ Մենք գիտենք, որ Հայաստանում վերջին տարիներին մի շարք հասարակական կազմակերպություններ են ստեղծվել, և դրանք նախկինում նույնպես շատ են եղել։ Այդ կազմակերպությունները չեն ստեղծվել Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով․ ճիշտ հակառակը։
Դրանք միտված են հող ստեղծել հակառուսական տրամադրությունների համար և նախապատրաստվել Հայաստանի միջոցով այս տարածաշրջանում շահերի առաջմղմանը, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի երկրների։ Մենք տեսնում ենք, որ այդ փորձերը ինչ-որ արդյունքի հասնում են»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…