Լրահոս 24/7

ԼՂ-ի հայաթափումը երբեք մեր պլանների մեջ չի եղել. Փաշինյան

«Այս իրադրության հետ կապված միջազգային բոլոր գործընկերներից ստացվող առաջին ազդակն այն է, որ զարմացած են, թե ինչպես կարող է այնպես պատահել, որ երեք օրում երկիր մտնի 100.000 բռնի տեղահանված փախստական, և կառավարությունն ի վիճակի լինի հոգալ նրանց առնվազն կարճաժամկետ ու, նաև, միջնաժամկետ կարիքները։

Նրանք չեն հիշում աշխարհում նախադեպ, որ որևէ երկիր մտնի 100.000 բռնի տեղահանված, և, այդ երկրի փողոցներում քայլելիս, այդ երևույթը, որպես հումանիտար ճգնաժամ, չերևա»,- կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե իրենց իշխանությունը կառավարչական հմտություններ չունի։

Նա նաև ասել է, որ ի սկզբանե կառավարությունը չի ունեցել նման պլան. «ԼՂ-ի հայաթափումը երբեք մեր պլանների և քաղաքական ցանկությունների, նույնիսկ՝ ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ օրակարգում չի եղել։ Ինչ արվել է, արվել է գործնականում օրերի ու ժամերի ընթացքում»,- ասել է նա։

Ըստ վարչապետի՝ եթե ԼՂ-ից տեղահանվածները իրենց տներ վերադառնալու հնարավորություն չունենան, արվելու է ամեն ինչ, որպեսզի նրանք մնան Հայաստանում. «Մենք նույնպիսի գորովանքով ենք վերաբերվում ԼՂ մեր քույրերի և եղբայրների կարիքներին, ինչպես ՀՀ քաղաքացիների պարագայում, և այս հանգամանքը ես ուզում եմ հատուկ ընդգծել»։

Թիվ 1

Recent Posts

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

1 hour ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

20 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

20 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

20 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

21 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

22 hours ago