Արցախ
05.10.2019

ՀՀ ու Արցախի անվտանգության դիվերսիֆիկացիայի նոր ուղիների հրամայականը

ՀՀ ու Արցախի անվտանգության դիվերսիֆիկացիայի նոր ուղիների հրամայականը

 

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջոցառումից հետո ռուսական կողմը արտգործնախարար Լավրովի շուրթերով հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է» կոնցեպտը չի նպաստում բանակցային գործընթացին: Փաստացի, ռուսական կողմը հայկական կողմին մեղադրեց դեստրուկտիվ գործելաոճի մեջ: Ինչ խոսք, հայկական դիվանագիտությունը ունի իր մեղքի բաժինը իրերի այսպիսի դասավորվածության մեջ, և բնականաբար հարցադրումներ են առաջ գալիս, որոնցից կարևորագույններն են․

Արդյո՞ք մեր դիվանագիտական կորպուսը անհրաժեշտ աշխատանքներ կատարում է, որպեսզի բանակցային գործընթացում մեր դիրքերը ոչ թե թուլանան, այլ բարելավվեն:

Եվ երկրորդ հարցադրումը, որը թերևս շատ ավելի կարևոր է ՀՀ արտաքին քաղաքականության գլոբալ կոնտեքստում: Պարզ է, որ տարածաշրջանում ռուս-ադրբեջանական սիրավեպի հերթական բռնկումն է տեղի ունենում, և, բնականաբար, այստեղ մեր համար խնդիրներ են առաջանալու: Վերոգրյալից բխում է հետևյալ հարցադրումը: Արդյո՞ք ժամանակը չէ ՀՀ և Արցախի անվտանգության ապահովման նոր ուղիներ փնտրելու: Չէ՞ որ կյանքը ցույց տվեց, որ ԵԱՏՄ-ն որևէ կերպ չի կարող նպաստել երկու հայկական պետությունների անվտանգությանը: 2016թ. Ապրիլյան պատերազմը ԵԱՏՄ-ի անդամակցության ուղղակի արդյունքն էր: Բավական է հիշել,  որ ԵԱՏՄ անդամ պետություններից ոմանք և մեր ռազմավարական դաշնակից կոչվածը զենք են մատակարարում Ադրբեջանին:

Ի դեպ, ԵԱՏՄ միջոցառումից հետո ՌԴ նախագահ Պուտինը Սոչիում հանդիպեց Ալիևի հետ: Ալիևը հանդիպումից հետո նշեց, որ շարունակվելու է երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը և բացի դա, ի պատասխան ՀՀ վարչապետի հայտարարությունների, նշեց, որ «Չկա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացությունը»: Իհարկե Ալիևի, և ռուսների «ախորժակին քացախ»: Արցախը Հայաստան է և Արցախի ժողովուրդն էլ եղել է, կա և միշտ կլինի: Սակայն այստեղ կարևոր է մի քանի դիտարկում կատարել:

Առաջինը այն, որ վարչապետ Փաշինյանի նշած հիբրիդային պատերազմը, ըստ էության, տեղափոխվում է ՀՀ կամ Արցախի սահմաններ: Վերոգրյալի ապացույցները արդեն կան: Հակառակորդը կրակում է Տավուշի ուղղությամբ: Ցավոք, արդյունքում զոհ և վիրավոր ունենք: Իսկ ՀԱՊԿ-ը, որի անդամ ենք մենք, լռություն է պահպանում: Երկրորդ՝ Հայաստանը որևէ անելիք չունի ԵԱՏՄ-ում, քանի որ ԵԱՏՄ-ն կամ ՀԱՊԿ-ը որևէ կերպ չեն ուժեղացնելու մեր անվտանգությունը, այլ ընդհակառակը՝ շարունակաբար թուլացնելու են: Եվ վերջապես այն, որ Ռուսաստանը բոլոր օղակներով շարունակելու է ճնշումը մեր պետականության նկատմամբ: Եվ ինչքան էլ մեր իշխանությունները նշեն, որ իբրև թե հայ-ռուսական հարաբերությունները լավ վիճակում են, դա իրականում այդպես չէ: Ժամանակն է բացել աչքերը և իրերը կոչել իրենց անուններով: Հայաստանի և Արցախի անվտանգության այլընտրանքային համակարգը ուղղակիորեն այլընտրանք չունի և վերոգրյալի մասին չմտածելը և չգործելը թանկ կարող է նստել մեր պետականության վրա: Վերջին օրերի իրադարձությունների ֆոնին բացարձակապես չեն դիտվում սեփական վեպի հիման վրա բեմադրված ներկայացումներին այցելելը, սեփական բանաստեղծության տողերը Երևանի ցուցանակներում տեղադրելը: Ժամանակի կորուստը մեզ չի ներվի մեր սերունդների կողմից:

 

 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է