Լրահոս 24/7

ՀՀ-ի գոյության համար կենաց-մահու վճռական մարտը դեռ առջևում է. Ոսկանյան

Թեկուզ և հայկական Ստեփանակերտում կախվել է Ադրբեջան կոչվող ինչ-որ արհեստածին կազմավորման փալաս, մեր խնդիրը խոշոր հաշվով չի փոխվել։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Ինչո՞ւ չի փոխվել, որովհետև, ի վերջո, պետք է հենց մեր՝ հայկական խոսույթում արձանագրել, որ խնդիրն ամենևին էլ Արցախյան հիմնահարցը չէ։

Առնվազն թշնամու համար չկա և չի եղել նման հարց, ինչն առավել քան հստակ երևում է դրա, իբր, «լուծումից» հետո, երբ թշնամու թիրախն արդեն բացահայտորեն Հայաստանի Հանրապետությունն է։

Ի սկզբանե Բաքվի բարբարոսական վարչախումբը, որն Անկարայից սնուցվող համաթուրանական պատրանքի քաղցկեղային մետաստազ է Հարավային Կովկասի մարմնի վրա, խորքային առումով հարցը ձևակերպել է այսպես՝ «կա՛մ մենք, կա՛մ Հայաստանը», մինչդեռ մենք դա այսօր էլ, ցավալիորեն, չենք ցանկանում գիտակցել։

Ուստի, Հայաստանի գոյության համար կենաց-մահու վճռական մարտը դեռ առջևում է, որը մենք կարող ենք և պարտավոր ենք փոխել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության ավարտին միտված մարտի։

Իսկ դրա համար մեր առաջնահերթությունն է նախ՝ գիտակցել և արձանագրել խնդիրը, իսկ հետո՝ հնարավորին արագ և որակյալ կերպով կերտել այն պետություն-ամրոց Հայաստանը, որը պատվով դուրս կգա անխուսափելի այդ վճռական մարտից՝ կամ-կամ-ի խնդիրը լուծելով հոգուտ հազարամյակների ծրագիր Հայաստանի պետականության գոյության և զարգացման»,- գրել է նա։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

15 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

17 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

18 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

18 hours ago