Լրահոս 24/7

Իսրայելը հայտարարել է Լիբանանի սահմանամերձ համայնքների բնակիչների տարհանում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ նախատեսում է տարհանել Իսրայելի հյուսիսում՝ Լիբանանի հետ սահմանին գտնվող համայնքների բնակիչներին։ Այս մասին տեղեկանում է BBC-ի հրապարակումից։

Սահմանից 2 կմ շառավղի մեջ գտնվող 28 համայնքների բնակիչներին կտեղափոխեն «պետության կողմից ֆինանսավորվող հյուրատներ»։

BBC-ն հիշեցնում է, որ հոկտեմբերի 15-ին Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շիական կազմակերպության կողմից սահմանամերձ գյուղերից մեկի հրթիռակոծության հետևանքով 1 իսրայելցի է զոհվել։

Իսրայելը գիշերը հարվածներ է հասցրել Լիբանանին՝ թիրախավորելով «Հեզբոլլահ»-ին պատկանող ռազմական ենթակառուցվածքները։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։

Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։

Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 1400-ը։ 150 մարդ պատանդ է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 2700-ի։

Թիվ 1

Recent Posts

ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց

Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման…

29 seconds ago

Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…

18 minutes ago

2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան

2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…

39 minutes ago

Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…

46 minutes ago

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

18 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

19 hours ago