

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ․
«Զանգվածային լրատվության միջոցների սիրելի´ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: Հայ մամուլի օրը ևս մեկ առիթ է խոսելու Ձեր՝ լրատվական համայնքի բարդ ու պատասխանատու աշխատանքի մասին, ընդգծելու Ձեր աշխատանքի կարևորությունը։
Հայ մամուլի աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված: Մամուլի ազատության երաշխավորման ուղղությամբ կարևոր է այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք կապահովեն բնականոն լրատվական գործունեության համար լիովին բարենպաստ միջավայրի առկայությունը և լրագրողների անվտանգությունը։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ մանդատի շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու համար Ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը։
Կարևորում եմ նաև Պաշտպանի աշխատակազմի և լրատվամիջոցների միջև համագործակցությունը՝ ուղղված հասարակության առավել խոցելի խմբերին առնչվող զգայուն թեմաների պատշաճ լուսաբանման ապահովմանը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ հաջողություն ձեր աշխատանքում, ազատություն ձեր գործունեության մեջ և ձեր կարևոր առաքելության արժանի իրականացում»:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…