Լրահոս 24/7

ԼՂ-ից բռնի տեղահանված 198 անձ շարունակում է բուժումը ՀՀ բուժհաստատություններում

ԼՂ-ից բռնի տեղահանվածներ 198 անձ շարունակում է իր առողջության վերականգնումը հայաստանյան բուժհաստատություններում. 44 վիճակը ծանր է, 10-ինը՝ ծայրահեղ ծանր, 19 բուժառու շարունակում է բուժումը արտերկրի կլինիկաներում: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Առողջության պահպանման առաջնային օղակներում այս պահի դրությամբ արդեն իսկ կցագրվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 28 861 անձ:

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ Նազելի Բաղդասարյանը նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտները շարունակում են համալրել ՀՀ կրթական հաստատությունները: Նրանցից 13 888-ն արդեն իսկ հաճախում են հայաստանյան կրթական հաստատություններ:

Ըստ այդմ՝ Երևանում՝ 4363, Կոտայքում՝ 2408, Արարատում՝ 1929, Արմավիրում՝ 1227, Լոռիում՝ 820, Գեղարքունիքում՝ 676, Արագածոտնում՝ 622, Շիրակում՝ 576, Սյունիքում՝ 554, Տավուշում՝ 423, Վայոց ձորում՝ 290 անձ:

Ընթացիկ շաբաթում կգործարկվի հարթակ, որի միջոցով ուսուցիչներն արտամրցութային կարգով կհամալրեն կրթական հաստատությունները:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

15 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

17 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

18 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

18 hours ago