Լրահոս 24/7

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը Պապիկյանի հետ կքննարկի ռազմական մատակարարումների հարցերը

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնյուն հաջորդ շաբաթ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կքննարկի Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրվող ռազմական օգնության մանրամասները․

«Կքննարկվեն որոշ բաներ օպերատիվ և կոնկրետ մակարդակով վերջնական տեսքի բերելու համար», – Ֆրանսիայի սենատորների հետ լսումների ժամանակ հայտարարել է Լեկորնյուն։

Անցյալ շաբաթ Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր, որ Ֆրանսիան ռազմատեխնիկա կուղարկի Հայաստան, սակայն Լեկորնյուն հրաժարվել էր մանրամասներ տրամադրել Սենատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովին։

«Որոշ զինատեսակներ պաշտպանական են և չեն կարող միտվել այլ նպատակների, հետևաբար, դրանցով կօգնենք Հայաստանին՝ պաշտպանել մարդկային կյանքեր ու իր տարածքը», – ասել է Լեկորնյուն:

Թիվ 1

Recent Posts

2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

8 minutes ago

Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան…

26 minutes ago

Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և պատասխանել մի շարք…

38 minutes ago

Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ…

56 minutes ago

Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա

Politico-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը մտադիր է Թրամփին ներկայացնել Ուկրաինայում մոտ 30 հազարանոց եվրոպական զորք տեղակայելու…

1 hour ago

Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Փետրվարի 24-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ…

2 hours ago