Լրահոս 24/7

Որդեգրումների գործով վարույթ է հարուցվել ՔԿԱԳ գործակալության նախկին պետի նկատմամբ

Ա.Ս.-ն, 2013 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2017 թվականի ապրիլի 29-ը զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:

Մասնավորապես՝ Ա.Ս.-ն, տեղեկացված լինելով օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում «Երեխաների պաշտպանության մասին և օտարերկրյա որդեգրումների ոլորտում համագործակցության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) խախտմամբ գործունեություն իրականացնելու մասին, պատասխանատու լինելով որդեգրման հետ կապված ֆինանսական կամ այլ օգուտի ստացումը կանխելու համար, չի իրականացրել որևէ հսկողություն:

Արդյունքում՝ ոլորտում գործող կազմակերպությունները, առանց թույլտվության և համապատասխան ընթացակարգ անցնելու, շարունակել են գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում:

Բացի այդ, Ա.Ս.-ն, ունենալով մտերիմ հարաբերություններ օտարերկրյա որդեգրումների կազմակերպչական աշխատանքներով զբաղվող Ա.Գ.-ի հետ (որդեգրումների վերաբերյալ դատարանում քննվող քրեական վարույթով մեղադրյալ), դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված պարտավորությունները կատարելու ուղղությամբ (որդեգրման կապակցությամբ ֆինանսական կամ այլ օգուտի կանխարգելում և որդեգրման միջնորդական գործունեության կանխում):

Արդյունքում՝ Ա.Գ.-ն ոչ միայն ստացել է չարդարացված ֆինանսական օգուտ, այլև յուրաքանչյուր երեխայի որդեգրման գործընթացն իրականացնելու համար ստացել է առանձին փոխհատուցում, ինչը հակասում է Կոնվենցիային. յուրաքանչյուր երեխայի որդեգրման համար Ա.Գ.-ին փոխանցվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ ծախսերի համար պահանջվող չափից ակնհայտ բարձր գումար:

Բացի վերոնշյալը, օտարերկրացիների կողմից ներկայացված փաստաթղթերում բացակայել են երեխա որդեգրելու նպատակով հաշվառման համար պարտադիր՝ ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված փաստաթղթերն այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով:

Ա.Ս.-ն, լինելով վերոնշյալ փաստաթղթերի ուսումնասիրության նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ, ուսումնասիրելով որդեգրողների դիմումները և ներկայացված փաստաթղթերը, ՀՀ կենտրոնական մարմնի ղեկավարին (ՀՀ արդարադատության նախարարին) առաջարկել է օտարերկրացիներին տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացություն՝ անտեսելով երեխա որդեգրելու նպատակով հաշվառման համար պարտադիր վերոնշյալ փաստաթղթի բացակայությունը:

Ա.Ս.-ի արարքների արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ. օտարերկրյա որդեգրումների կազմակերպչական աշխատանքներով զբաղվող անձի կողմից անխոչընդոտ կատարվել է ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող երկու և ավելի երեխաների վաճառք:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 16-ին Ա.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) (10 դրվագ):

Նույն քրեական վարույթի շրջանակում՝ 2023 թվականի մայիսին, քրեական հետապնդում էր հարուցվել ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով 20 հազար եվրոյով և 5 հազար ԱՄՆ դոլարով երկու երեխաներին վաճառելու փորձ կատարած Դ.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երկու կամ ավելի երեխայի վաճառքի փորձ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)):

Թիվ 1

Recent Posts

Չինաստանի և ՌԴ-ի հարաբերություններն ուղղված չեն երրորդ կողմի դեմ

Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և ենթակա չեն արտաքին ազդեցության․…

10 minutes ago

Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության…

26 minutes ago

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Աբաս Արաղչին հանդիպել…

38 minutes ago

ftNFT ֆիջիթալ սփեյսում հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը ստեղծել են առաջին NFT գրական տողերը

Ս.թ. փետրվարի 18-ին՝ գրքի տոնին ընդառաջ, ftNFT ֆիջիթալ սփեյսում հայ ժամանակակից հեղինակներ Ավետ Բարսեղյանը և…

52 minutes ago

0,5 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո նոր գրառում է կատարել, որում ասվում է․…

1 hour ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին կբարձրանա 4-6 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը,…

1 hour ago