Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն ֆրանսիական սենատորների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ֆրանսիական ռազմական գործակցությանը վերաբերող հարցերին։ Լեկորնյուն, մասնավորապես, հայտարարել է. «Հայաստանի թեմային ես շատ ուշադիր եմ հետևում։ Ես վստահելի հարաբերություններ եմ զարգացրել Հայաստանի պաշտպանության նախարարի հետ։ Մշտական պաշտպանական առաքելություն է բացվել, և մեր պաշտպանական կցորդին, որը փորձառու փոխգնդապետ է, ուզում եմ շնորհավորել նվիրվածության համար։
Երկրի ղեկավար Մակրոնը հստակ հասկացրել է, որ հայ-ֆրանսիական պաշտպանական օրակարգը կկառուցվի զենքի վաճառքի շուրջ: Որոշ զենքեր կարող են պաշտպանական բնույթ կրել և, առաջին հերթին, օգտագործվել կյանքեր պաշտպանելու և երկրի անվտանգությունը ապահովելու համար: Հաջորդ շաբաթ կապ կհաստատեմ Հայաստանի պաշտպանության նախարարի հետ, որպեսզի վերջնականապես համաձայնեցնեմ օպերատիվ և կոնկրետ միջոցառումները։ Ֆրանսիան պահպանում է կապը Հայաստանի հետ»։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…