Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը դիզվառելիքի յուրացման գործով դատավարությունից հետո պատասխանել է լրագրողների հարցրին․
«Ես բազմիցս ասել եմ, որ խնդրելով որևէ մեկը խաղաղություն չի պարգևում, ոչ էլ՝ տարածքային ամբողջականություն։ Պետության թիվ մեկ խնդիրը եղել և մնալու է իր քաղաքացիների անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը ապահովելը»,- ասել է նա։
Հարցին՝ ժողովրդավարությամբ հնարավո՞ր է անվտանգություն ապահովել, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Բոլոր ֆորմատներով հնարավոր է ապահովել, և ժողովրդավարությունը երևի լավագույն ձևն է, բայց ձեր կարծիքով՝ Հայաստանում ժողովրդավարությու՞ն է։ եթե ժողովրդավարությունն այսպիսին է, ապա այդպիսի ժողովրդավարությունը որևէ մեկին պետք չէ։ Եթե այսօր 20-ից ավելի քաղբանտարկյալ կա, եթե մեր հայրենիքի մի հատվածի 150․000 մարդ ուղղակի արտաքսվել է, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը»։
Նա նաև նշել է, որ գործող իշխանություններն ամեն ինչ կարող են փորձել՝ մեղքն իրենց վրայից գցելու համա․ այլ հարց է՝ այդ փորձերը հաջողվու՞մ են, թե՞ ոչ․ «Ի՞նչ կապ ունեն նախկին նախագահները հանձնելու հետ։ Սա՝ մեկ։ Երկրորդ հանգամանքը․ խորհրդարանում ընտրված վերջին նախագահը ի՞նչ պետք է աներ, և, ընդհանրապես, մնացած փոքրաթիվ զինված ուժերով ի վիճակի՞ էր Արցախը դիմակայել Ադրբեջանին։ Իհարկե, ի վիճակի չէր։ Այսինքն, իրենց ցանկությունը ո՞րն էր, որ նրանք մինչև վերջին մարդը կռվեին, զոհվեին, իսկ այն կանայք ու երեխաներն էլ դառնային թուրքի «փա՞յ»։ Դա՞ է այս մարդկանց ցանկությունը եղել»։
Սարգսյանն անդրադարձել է իր՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» հայտարարությանը. «Ինձ համար Արցախի էջը փակված չէ»։
Հարցին՝ անգամ բանակցողի փոփոխությա՞ն դեպքում, նա ասել է. «Այո, շանս տեսնում եմ, և բոլոր նրանք, ովքեր իմ բառերը պետք է մեկնաբանեն որպես հոխորտանք կամ որպես ուղղակի զուտ խոսույթ, էդ մարդկանց հետ ես ընդհանրապես չեմ էլ ուզում խոսել»։
Անդրադառնալով կոնկրետ քայլերին՝ Սարգսյանը նշել է, որ այդ հնարավորությունն իրականություն չի դարձել, «որովհետև Արցախի ինքնորոշման դեմ պայքարում էր ոչ միայն Ադրբեջանը, այլև Հայաստանի իշխանությունն ու Ղարաբաղի նախկին իշխանությունը»․ «Խնդրում եմ՝ բառերս ճիշտ հասկանալ. ոչ թե նախկին իշխանությունները, այլ՝ իշխանությունը»։ Հարցին՝ նկատի ունի Արայիկ Հարությունյանի՞ն, երրորդ նախագահն ասել է, թե նա Բաքվում է, հետևաբար, չի ուզում անուններով խոսել․
«Ամբողջ աշխարհը գիտի, որ գոնե Կազանում ադրբեջանցիներն են հրաժարվել։ Սա մի հանգամանք։ Եվ երկրորդը․ ես բազում անգամներ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ մինչև 2018թ. ապրիլ մենք որևէ այլ փաստաթուղթ չենք քննարկել, համանախագահների բոլոր առաջարկներին ասել ենք՝ ստացեք Ադրբեջանի համաձայնությունը, այնուհետ մենք կասենք մեր կարծիքը։ Բոլոր պարագաներում էլ ադրբեջանցիները դեմ են եղել։ Միայն ես չեմ ասել այդ մասին, վերջերս էլ տարածվեցին ձայնագրություններ, տեսագրություններ, որտեղ ՌԴ ԱԳ նախարարը ասում է, որ բոլոր առաջարկներից Ադրբեջանն է հրաժարվել։ Մենք որևէ առաջարկությունից չենք հրաժարվել, որովհետև մեզ որևէ այլ առաջարկ, բացի փոխզիջումային տարբերակը, չի եղել։ Մենք ինչի՞ց պետք է հրաժարվեինք»։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…