Քաղաքականություն

Պուտինը մեկնաբանել է Ջո Բայդենի հայտարարությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը ՌԴ առաջնորդին ճնշելու ցանկության մասին, ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է սովորի հարգել ուրիշներին և կարողանա փոխզիջումներ փնտրել, այդ դեպքում որևէ մեկին ճնշելու կարիք չի լինի։ Այս մասին Պուտինը հայտարարել է «Россия 24»-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ Բայդենը, խոսելով երկրորդ ժամկետով հնարավոր վերընտրվելու իր նպատակների մասին՝ ասել էր, որ ծրագրում է միավորել Եվրոպան՝ Ռուսաստանի նախագահին «ճնշելու» համար։

«Մենք պետք է սովորենք հարգել ուրիշներին, և այդ ժամանակ որևէ մեկին ճնշելու կարիք չի լինի: Բայց ինչ-որ պատճառով կամ առանց որևէ պատճառի անընդհատ ճնշելու ցանկությունը հանգեցնում է խնդիրների: Նրանք իրենց յուրահատուկ փայլով արարողակարգային ժպտում են և բոլորի ուսերին թփթփացնում։ Բայց հարգանքն այլ մարդկանց, այլ երկրների, այլ ժողովուրդների նկատմամբ այլ բանի մեջ է, դա նրանց շահերը հաշվի առնելու մեջ է»,- ասել է Պուտինը։

Պուտինը նաև հիշեցրել է հայտնի ասացվածքը՝ «век живи-век учись»․ «Դա վերաբերում է ոչ միայն նախագահ Բայդենին, այլև ԱՄՆ քաղաքական վերնախավին ամբողջությամբ»։ 

Բացի այդ, Պուտինը նշել է, որ Բայդենն աշխարհի ամենափորձառու քաղաքական գործիչներից է իշխանության ամենաբարձր օղակներում անցկացրած ժամանակի առումով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը գիտի, թե ինչ խնդիրներ պետք է դնել և ինչպես հասնել դրանց։

«Եթե Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելուց բացի այլ խնդիրներ չունեն, ապա ինչ-որ առումով դա վատ չէ»,- նշել է պետության ղեկավարը։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

7 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

7 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

7 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

8 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

8 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

8 hours ago