Լրահոս 24/7

Ռուս քաղաքագետները կոչ են անում ՌԴ-ին միջամտել Ռուբեն Վարդանյանի գործին

Ռուս քաղաքագետներն ակտիվորեն քննարկում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից հայտնի գործարար, քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի առևանգումը։ Այս թեմայով նրանք հայտարարություններ են տարածել։ Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն։

Փորձագետները համոզված են, որ Արցախի նախկին պետական նախարարի ձերբակալությունը քաղաքական բնույթ է կրում: Հասարակական գործիչները մտավախություն ունեն նաև ադրբեջանական բանտում Վարդանյանի առողջական վիճակի համար։

«Անցյալ տարի Արցախում զինված հակամարտության թեժ պահին Վարդանյանը հայտարարել էր տարածաշրջան տեղափոխվելու մասին, որպեսզի տեղում աջակցի բնակիչներին:

Նրա համար կարևոր էր լինել տուժած մարդկանց կողքին, ուստի նա իր համար բարդ որոշում կայացրեց՝ հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից։ Ռուսական հասարակության որոշ մասի համար դա առիթ հանդիսացավ բարերարին մեղադրել արևմտյան պատժամիջոցներից խուսափելու մեջ։

Բայց սահմանափակումները շրջանցելու համար նրանք սովորաբար ընտրում են այլ ուղղություն. միլիոնատերերը հաճախ մեկնում են Եվրոպայի երկրներ, իսկ այնտեղից սկսում են դատապարտել Ռուսաստանին և նրա քաղաքական ղեկավարությանը: Վարդանյանն այդ սխեմայի մեջ չտեղավորվեց․ «պատժամիջոցներից փախչելու» համար նա ամենաակնհայտ տարածաշրջանը չընտրեց»,- գրում է թերթը։

Լրագրող և հրապարակախոս Սերգեյ Մարդանը կարծում է, որ Վարդանյանի՝ ռուսական անձնագրից հրաժարվելու թեմայի շահարկումները սևացնում են մի մարդու, ում սոցիալական նախագծերն ամբողջ աշխարհում օգնել են միլիոնավոր մարդկանց․

«Վարդանյանի դեպքում ՌԴ անձնագրից հրաժարվելը նրա համար բարդ որոշում էր և պարտադրված քայլ։ Հազիվ թե այն մարդը, որ երկիր էր եկել ռազմական ճգնաժամի ժամանակ, կարող էր նախատվել պատժամիջոցներից խուսափելու ցանկության համար։

Վարդանյանի համար կարևոր էր բնակիչների հետ ազնիվ լինել և ցույց տալ, որ ինքը նրանցն է, այդ թվում նաև այնպիսի ձևակերպմամբ, ինչպիսին անձնագիրն ու քաղաքացիությունն է», – կարծում է Մարդանը։

Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինն իր հերթին մտահոգված է բանտում Ռուբեն Վարդանյանի առողջական հնարավոր խնդիրներով․ «Քանի դեռ նման մարդը բանտերում է, ուր նույնիսկ Կարմիր Խաչին չեն թողնում տեսակցել, պատերազմը շարունակվում է, որքան էլ Բաքվի ներկայացուցիչները հակառակը պնդեն։

Եվ ձևական, բյուրոկրատական պատճառներից բխող ռուսական անձնագրի բացակայությունը չի նշանակում Մոսկվայի կողմից Վարդանյանի նկատմամբ հետաքրքրության կորուստ»,-գրում է Մուխինը՝ Telegram-ի իր ալիքում։

Ռեգիոնների զարգացման ազգային հիմնադրամի համահիմնադիր Իգոր Սկուրլատովը հիշեցնում է, որ Վարդանյանը երկար տարիներ ապրել և աշխատել է Ռուսաստանում։

Նրա ծրագրերը հիմա էլ շարունակում են գործել ՌԴ-ում, և Վարդանյանը փորձում է աջակցել դրանց նույնիսկ բանտից։ Սկուրլատովի կարծիքով՝ հենց Մոսկվան պետք է օգնի ձերբակալվածին. Բաքուն և Երևանն այդ մասին ակնհայտորեն չեն պայմանավորվի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ռուբեն Վարդանյանը առևանգվել էր ադրբեջանցի ուժայինների կողմից և տեղափոխվել Բաքու: Քաղաքական շինծու հոդվածներով նրան սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

5 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

7 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

10 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

11 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

12 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

13 hours ago