

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր գույքային և այլ էական վնաս:
Մասնավորապես՝
1. «Արև Սյուզի» ՍՊ ընկերության տնօրեն Կ.Հ.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում, չունենալով թույլտվությամբ տրամադրված սահմաններից դուրս օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվելու իրավունք, շեղվել է Ընկերությանը տրամադրված կոորդինատներից, արդյունահանել պետական սեփականություն հանդիսացող՝ 2748 խմ ծավալով լեռնային զանգված՝ խախտելով Արաքս գետի հունը: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 1 մլն 359 հազար դրամի գույքային վնաս, խախտվել է Արաքս գետի հունը, վատթարացել է հողի որակը, կորսվել է մեծածավալ քանակի օգտակար հանածո: Միևնույն ժամանակ, Կ.Հ.-ն, շրջանցելով օրենքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով՝ պետությանը չի վճարել 5 մլն դրամ տուգանքը:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին Կ.Հ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասով (ընդերքի պահպանման կամ օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջը խախտելը, որը խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, շրջակա միջավայրին կամ առաջացրել է այլ ծանր հետևանք) և 381-րդ հոդվածի 1-ին մասով (հողը փչացնելը՝ հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու կամ օգտագործելու կանոնը խախտելով կամ այլ եղանակով հողն աղտոտելը, թունավորելը կամ այլ կերպ փչացնելը, որը խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին, հողին կամ ջրերին կամ առաջացրել է այլ ծանր հետևանք):
2. «Սարգիս և Պապ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ղ.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2023 թվականի մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում, չունենալով թույլտվությամբ տրամադրված սահմաններից դուրս օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք, շեղվել է Ընկերությանը տրամադրված կոորդինատներից և արդյունահանել պետական սեփականություն հանդիսացող՝ 63834 խմ ծավալով լեռնային զանգված: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 5 մլն 126 հազար դրամի գույքային վնաս, իսկ պետության օրինական շահերին՝ էական վնաս. վատթարացել է հողի որակը, կորսվել է մեծածավալ քանակի օգտակար հանածո: Միևնույն ժամանակ, Ս.Ղ.-ն, շրջանցելով օրենքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով՝ պետությանը չի վճարել 5 մլն դրամ տուգանքը:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին Ս.Ղ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասով:
3. «Սերտիգ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ա.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2022 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, չունենալով նախատեսված թույլտվությամբ տրամադրված սահմաններից դուրս օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվելու իրավունք, շեղվել է Ընկերությանը տրամադրված կոորդինատներից և արդյունահանել պետական սեփականություն հանդիսացող՝ 63834 խմ ծավալով լեռնային զանգված: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 4 մլն 892 հազար դրամի գույքային վնաս, իսկ պետության օրինական շահերին՝ էական վնաս. վատթարացել է հողի որակը, կորսվել է մեծածավալ քանակի օգտակար հանածո: Միևնույն ժամանակ, Ս.Ա.-ն, շրջանցելով օրենքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով՝ պետությանը չի վճարել 5 մլն դրամ տուգանքը:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին Ս.Ա.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով (ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…