Քաղաքականություն

Շահրամանյանը չի կարող լինել արցախցիների ներկայացուցիչը. Բաբաջանյան

Արման Բաբաջանյանը գրել է.

«

Այսօրվա իրադարձությունները, ծեծկռտուքը Արցախի ներկայացուցչության մոտ խոսում են հրատապ լուծումների անհրաժեշտության մասին։ Այն ինչ տեղի ունեցավ այսօր, և այն ինչ կարող է տեղի ունենալ վաղը ոչ մի լավ հեռանկար չի խոստանում։

Այն անձը, ով մի պահ սպառնալից տոնով դիմեց ժողովրդին ու անհետացավ շենքի առջևից չի կարող լինել արցախցիների ներկայացուցիչը, կամ ներկայացնել արցախահայերին։ Դադարեցրեք էդ ինֆանտիլ անմեղսունակ դավաճանին որպես նախագահ ներկայացնել՝ նա Բակո Սահակյանի զինվորն է՝ նրա համակարգողն էլ Սերժ Սարգսյանն է։ Շահրամանյանը չի դրվել Արցախի նախագահի պաշտոնին, որ ինքնագլուխ հայտարարություններ անի։ Շահրամանյանի գործունեության սցենարը պետք է մշակվեր Երևանում, իրագործվեր Արցախում։

Հիմա նոր իրավիճակ է ստեղծվել, և Արցախի պատասխանատու քաղաքական դերակատարները պետք է գան առաջին պլան։ Եթե որևէ մեկը ուզում է արցախցիների խնդրով որևէ դերակատարում ստանձնել պետք է հրապարակավ դատապարտի Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի Արցախում պաշտոնավարման ժամանակահատվածներում կազմակերպված թալանը, ապացուցի, որ որևէ կերպ այդ շրջանակի հետ կապված չէ և սկսի սերտ աշխատել արցախցիների խնդիրներով Հայաստանի կառավարության հետ։

Ես ճանաչում եմ այդպիսի ազնիվ արցախցի պաշտոնյաների, հուսամ այս օրհասական պահին նրանք կստանձնեն պատասխանատվություն, չեն լքի արցախցիներին»

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

6 minutes ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

1 hour ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

1 hour ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

2 hours ago

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

3 hours ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

22 hours ago