Լրահոս 24/7

Լրագրողական կազմակերպությունները՝ ԱՀ ներկայացուցչությունում ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտման մասին

Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել` դատապարտելով Երևանում ԼՂ ներկայացուցչության շենքում ակցիայի ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը խոչընդոտելը:

«Հոկտեմբերի 20-ին Երևանում՝ ԼՂՀ ներկայացուցչության շենքում, Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների ակցիայի ժամանակ խոչընդոտվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը։

Մասնավորապես՝ երբ վերջիններս փորձել են հարցեր ուղղել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, նրան շրջապատած անձինք հայհոյել ու անհարգալից վերաբերմունք են դրսևորել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների նկատմամբ։

Համացանցում տարածված տեսանյութերում նաև պարզորոշ երևում է, թե ինչպես «5-րդ ալիք» հեռուստաընկերության թղթակից Արփի Սուքիասյանից փորձել են խլել հեռախոսը, որով նա տեսանկարահանում էր, կամ՝ ինչպես է Սամվել Շահրամանյանը հրում «Factor.am» կայքի լրագրող Արփի Հակոբյանի՝ միկրոֆոն պարզած ձեռքը։

Խոչընդոտումներ են եղել նաև ոստիկանության աշխատակիցների կողմից։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, քաջ գիտակցելով Արցախից տեղահանված անձանց ծանր հոգեվիճակը և գերլարվածությունը, այնուամենայնիվ, համոզմունք ենք հայտնում, որ ստեղծված ծայրահեղ բարդ պայմաններում յուրաքանչյուր ոք պարտավոր է չկորցնել ինքնատիրապետումը և իր վարքագծով էլ ավելի չսրել իրավիճակը։

Այս տեսանկյունից առավել անընդունելի և դատապարտելի են Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած միջադեպերը՝ զուգորդված հայհոյախոսությամբ և լրագրողների ու օպերատորների հանդեպ ճնշումներով։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․ իրավապահ մարմիններից՝ բացահայտել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ապօրինի գործողություններ կատարած անձանց և պատասխանատվության ենթարկել, Երևան տեղափոխված Արցախի իշխանության ներկայացուցիչներից՝ ցանկացած հավաք կազմակերպելիս, ինչպես նաև ինքնաբուխ ակցիաների ժամանակ պատասխանատու վերաբերմունք դրսևորել իրավիճակը կառավարելի պահելու և ընդհարումները բացառելու հարցում, թույլ չտալ լրագրողների իրավունքների խախտումներ, կարևորել լրատվամիջոցների ազատությունն ու աշխատանքը, որն ուղղված է հասարակությանը, այդ թվում՝ տեղահանված արցախցիներին տեղեկատվությամբ ապահովելուն։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ»

Թիվ 1

Recent Posts

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

11 minutes ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

28 minutes ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

41 minutes ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

1 hour ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

1 hour ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

2 hours ago