Հասարակություն

ԼՂՀ ստեղծման և լուծարման քրոնիկոն. իրավական է արդյո՞ք տեղի ունեցածը

2023թ․ սեպտեմբերի 28-ին Արցախի Ազգային ժողովի 22 պատգամավորների կողմից ընտրված նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի՝ մինչև 2024թ․ հունվարի 1-ը լուծարվում են բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Radar Armenia-ն ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման իրավական հիմքերը, ինչպես նաև հանրային ներկապնակի տարբեր շերտերի և գործիչների գնահատականը հիմնահարցի առնչությամբ։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը 

• 1989թ. դեկտեմբերի 1-ին Երևանում Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նիստում ընդունվեց «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշումը,

• 1991թ. սեպտեմբերի 2-ին՝ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա, հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,

• 1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում տեղի ունեցավ հանրաքվե, և ընտրական ձայնի իրավունք ունեցող 132․328 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեց 108․736-ը (82.2%), 108․615 մարդ (քվեարկողների 99.89%-ը) «կողմ» քվեարկեց անկախությանը:

• 1992թ. հունվարի 6-ին ԼՂՀ Գերագույն խորհուրդն ընդունեց ԼՂՀ պետական անկախության հռչակագիրը և Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ հանրապետություն։

Հայաստանի դիրքորոշումը 

• 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, հիմնվելով 1989թ․ դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։

• ՀՀ Գերագույն խորհուրդը 1992թ․ հուլիսի 8-ին ընդունեց նաև որոշում, որով Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ–ն նշված կլինի Ադրբեջանի կազմում։ 

Վերադառնալով ԼՂՀ նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած հրամանագրին, որով ԼՂՀ-ն 2024թ․ հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, Radar Armenia-ն ներկայացնում է փաստի իրավական ու քաղաքական գնահատականները։ 

Ամբողջական նյութը կարող եք կարդալ, անցնելով հղումով՝ radar.am

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

16 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

17 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

18 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

18 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

19 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

19 hours ago