Հասարակություն

Կոլումբիան և Հայաստանն այժմ ավելի մոտ են

Հայաստանում Կոլումբիայի պատվավոր հյուպատոսությունը՝  Երևանի օրվա կապակցությամբգեղեցիկ նվեր էր մատուցել քաղաքին և երևանցիներին: 

Կոլումբիայի պատվավոր հյուպատոս՝ Վիգեն Բադալյանի հրավերով Հայաստան ժամանածկոլումբիացի հայտնի արտիստ՝ գեղանկարիչ, որմնանկարիչ Օսկար Գոնսալեսը (Գուաչե) Երևանիքաղաքապետարանի կողմից տրամադրված հանրային տարածքում՝ պատկերել է մի գեղեցիկորմնանկար, որի հիմքում է տոկունության, հավերժության և հաջողության խորհրդանիշ կոլիբրիթռչունը՝ պատկերված Հայաստանի և Կոլումբիայի դրոշի գույներով: 

Հայտնի արտիստը Երևանում անցկացրած օրերի ընթացքում համագործակցել է նաև Akneyeնախագծի հետ: Համագործակցության շրջանակներում ստեղծվել է Sol Andino (Անդյան արև) աչք-քանդակը, որը պատկերում է Լատինական Ամերիկայի մշակույթը` վառ գունայինհամադրությամբ: Akneye նախագիծը պարբերաբար հանդես է գալիս նորհամագործակցություններով հայտնի արտիստների հետ, իսկ աչք-քանդակները ցուցադրված ենինչպես առցանց տարբերակով, այնպես էլ՝ ԱՄԷ-ում Դուբայ և Յաս մոլի ftNFT ֆիջիթալ խանութսրահներում:

Այս համատեղ նախաձեռնությունը Կոլումբիայի և Հայաստանի միջև գործընկերության հաջողօրինակ է, որը հատում է աշխարհագրական սահմանները և խթանում ամուր կապերը երկուերկրների ժողովուրդների միջև:

Այսպիսով՝ սա Հայաստանում Կոլումբիայի պատվավոր հյուպատոսության երկրորդ տեսանելինախաձեռնությունն է հայ-կոլումբիական հարաբերությունների սերտացման ուղղությամբ՝ անցյալտարի հյուպատոսությունը հազմակերպել էր Կոլումբիական ֆիլմերի փառատոն «Մոսկվա» կինոթատրոնում:

Թիվ 1

Recent Posts

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

31 minutes ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

2 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

2 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

3 hours ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

3 hours ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

4 hours ago