Հասարակություն

Շատ կարևոր է, որ «բերքը» լինի առատ, որովհետև լեգիտիմ են բոլորի սպասումները. վարչապետը՝ Հակակոռուպցիոն կոմիտեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդես է եկել կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման երկրորդ տարեդարձի առիթով և նշել. «2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը հանրության շրջանում, հատկապես հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում շատ մեծ ակնկալիքներ առաջացրեց։ Այդ ակնկալիքները երկու հիմնական ուղղություն ունեին. առաջինը՝ հետաքննել, բացահայտել և օրենքով սահմանված ընթացքի և ելքի հանգեցնել արձանագրված կոռուպցիոն դեպքերը, պատմությունները և մեխանիզմները։ Երկրորդը՝ կանխարգելել և նաև հետևողական լինել ընթացիկ կոռուպցիայի հարցերում, դրա զարգացման հնարավորությունները բացառել և այդպես շարունակ։ Իհարկե, 2018 թվականին ակնկալիքը և մթնոլորտն այնպիսին էր, որ մարդիկ շատ հաճախ ակնկալում էին, որ նոր ձևավորված Կառավարությունը գնա և քաղաքական, ժողովրդական մեթոդներով զբաղվի այդ հարցերի հասցեագրմամբ։ Բայց պետք է նաև գոհունակությամբ արձանագրեմ, որ մենք այդ ճանապարհով չգնացինք, որովհետև հասկանում էինք, որ հենց այդ պրոցեսները, իրավակարգի, օրենքի գերակայության տրամաբանությունից դուրս գալու մեծ ռիսկեր են պարունակում, որի վերջնարդյունքն իրականում կլինի հայտարարված նպատակին ուղիղ հակառակ: Տեղի կունենա սեփականության վերաբաշխում, և ապօրինի կուտակված միջոցներն ապօրինի ձևով կկուտակվեն նոր տեղերում, և դրանից իրականությունը չի փոխվի։ Եվ մենք որոշեցինք գնալ ինստիտուցիոնալ ճանապարհներով և փորձեցինք հասկանալ, թե ինչ ինստիտուտներ են մեզ անհրաժեշտ, որպեսզի քաղաքական օրակարգը, որը ոչ թե կուսակցական կամ Կառավարության, այլ ժողովրդի կողմից, ընդ որում՝ արդարացի և հիմնավոր կերպով բարձրացվող օրակարգը, արդյունավետ ձևով հասցեագրվի։ Մենք որոշեցինք գնալ ինստիտուցիոնալ ճանապարհով և Հակակոռուպցիոն կոմիտեն այդ ինստիտուցիոնալ քաղաքականության արտահայտություններից է, բայց միակը չէ, որովհետև այս ընթացքում, շատ կարևոր է արձանագրել, որ մենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծեցինք Հակակոռուպցիոն դատարան, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, նաև մի շարք այլ ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացրեցինք։ Ամեն ինչ արեցինք, որպեսզի դատական, իրավական համակարգում աշխատավարձերը մրցունակ լինեն մասնավոր հատվածի աշխատավարձերի հետ։ Ըստ էության, շատ մեծ աշխատանք է արվել այս իմաստով, որպեսզի մենք կարողանանք առաջադրված օրակարգը սպասարկել»,-ասել է Կառավարության ղեկավարը:

Վարչապետի դիտարկմամբ, սակայն հանրությունն այնքան էլ գոհ չէ կատարված աշխատանքների ընթացքից. «Եթե մենք հիմա հանրության շրջանակում հարցում իրականացնենք, թե ինչքանով են նրանք գոհ և ինչքանով են համարում, որ հայտարարված նպատակներն իրագործված են, չեմ կարծում, թե հանրության շրջանում գոհունակության շատ մեծ ծավալ կունենանք։ Խոսքն այստեղ ոչ միայն ուղղակի առանձին քրեական գործերի քննության մասին է, այլև ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմների և տեմպերի, որը ուզում եմ հիշեցնել, նույնպես այդ մեր հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում ձևավորվեց։ Նաև կարծում եմ, որ և՛ հակակոռուպցիոն, և՛ ընդհանուր բնույթի քրեական գործերի քննության արդյունավետությունը քննելիս, մենք վիճակագրության մեջ պետք է անպայման արձանագրենք, թե այդ գործերից քանիսն են ավարտվել օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով։ Որովհետև եթե օրինական ուժի մեջ դատավճիռ չկա, հանրությունը, ինչպես մի շարք դեպքերում եղել է, մի օր կարող է արթնանալ և կարդալ վերնագրերը, որ այս մեկին արդարացրեցին, մյուսինը կարճեցին և այդպես էլ հանրության համար պարզ չի լինում, թե ինչ է տեղի ունենում։ Իհարկե, այս վիճակագրությանն էլ մենք պետք է որոշակի վերաբերմունք ցուցաբերենք, որովհետև մենք ասում ենք՝ այսքան գործեր, այդ գործերի թիվը բազմաթիվ է: Մարդիկ չեն հիշում, ենթադրենք հարյուրավոր կամ հազարավոր գործերը և նրանց մանրամասները, մարդիկ ունեն, այսպես ասած՝ նշանային դեպքեր, և դրանցով են առաջնորդվում, ի վերջո երկիրը, պետությունը ինչքանով է արդյունավետ պայքար մղում կոռուպցիայի դեմ և այդ գործերն արդյունք ունեցա՞ն, թե՞ չունեցան»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մարդիկ երբեմն ինչ-որ գործերի ընթացքին հետևելով՝ տպավորություն են ստանում, թե խոսքը ոչ թե դատական գործընթացի մասին է, այլ կուլիսային բանակցությունների. «Առիթից օգտվելով, որ ներկա են և՛ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, և՛ Գլխավոր դատախազը, և՛ Արդարադատության նախարարը և մեր քննչական մարմինների ղեկավարները, ցանկանում եմ ասել, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե այդ դատական գործերը տեղի են ունենում, այսպես ասած՝ արձակուրդային, կուրորտային ռեժիմով։ Դատական նիստը տեղի ունեցավ և միանգամից հետաձգվեց մի ամսով, երկու ամսով, երեք ամսով հինգ ամսով, և այդպես մարդիկ, իրենց համար նշանային արժեք ունեցող գործերով, ստանում են հետևյալը հիմնական ազդակը՝ պրոցես է, գնում է, և երբեմն կողքից տպավորություն է, թե այս ամբողջ համակարգը ինչ-որ մի բանի է սպասում, ինչ-որ մի հանգուցալուծում ունենալու համար»։

Թիվ 1

Recent Posts

Մոլդովան կատարել է եվրոպական ընտրություն, բայց ներքաղաքական իրավիճակը «բարդ եւ զգայուն է»

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է եվրահանրաքվեի քվեարկության արձանագրությունները: Ըստ այդմ, ընտրողների 50,28 տոկոսը «կողմ»…

11 hours ago

Բաքվում կայացել է Քարփենթեր-Ալիև հանդիպումը

ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը Բաքվում հանդիպել…

11 hours ago

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը, կներդրվի սանկցիայի նոր տեսակ. Արմենուհի Հարությունյանն ԱԺ…

12 hours ago

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին ծանուցել է Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին

Իրանը ծանուցել է ՄԱԳԱՏԷ-ին Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին. հայտնել է Իրանի ԱԳՆ…

12 hours ago

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են հոկտեմբերի 22-ին մեկնարկող…

12 hours ago

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Օսթին

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար…

13 hours ago