

Կանադայի ԱԳՆ-ն հայտնել է, որ երկրի արտգործնախարար Մելանի Ջոլին աշխատանքային այցով Հայաստան կայցել հոկտեմբերի 25-27-ը՝ «խորացնելու Կանադա-Հայաստան երկկողմ կապերը»։
«Երևանում գտնվող նախարար Ջոլին կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, վարչապետի և հանրապետության նախագահի հետ, կքննարկի Կանադայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները։
Նա պաշտոնապես կբացի Կանադայի նոր դեսպանատունը, որը թույլ կտա ամրապնդել երկկողմ կապերը և մեծացնել Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը:
Նախարար Ջոլին կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի վերջին ռազմական գործողության հետևանքով տեղահանված հազարավոր քաղաքացիական անձանց հրատապ կարիքները լուծելու ուղիները:
Նա նաև կայցելի հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ վերահաստատելու Կանադայի հանձնառությունը՝ պայքարելու գենոցիդի ժխտման կամ ռևիզիոնիզմի ցանկացած ձևի դեմ», – ասված է հաղորդագրության մեջ։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…