Լրահոս 24/7

Փոխվարչապետը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված պետաշխատողներին աշխատավարձ վճարելու գործընթացի մասին

ՀՀ Կառավարությունն աշխատավարձերի գծով փոխհատուցումներ անելու որևէ իրավասություն չունի։ ՀՀ Կառավարությունն աշխատավարձեր վճարելու կամ աշխատավարձերի գծով փոխհատուցումներ անելու որևէ իրավասություն չունի:

Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված պետաշխատողների աշխատավարձի՝ մինչև տարեվերջ վճարելու գործընթացին:

Անդրադառնալով 2023-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար մշակված աջակցության ծրագրին՝ Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ ՀՀ Կառավարությունը, որևէ իրավական հիմք չունենալով, փորձում է ապահովել այնպիսի պայմաններ, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանվածները ՀՀ-ում ունենան բավարար ապահովվածություն:

«Երբ մենք հատուցման չափն էինք որոշել, նկատի ենք ունեցել նաև այն միջին աշխատավարձերը, որոնք մարդիկ կարող էին ստացած լինել, և մեր միջին հաշվարկները ցույց էին տալիս, որ, օրինակ, 1 ընտանիքի հաշվով՝ 200 հարյուր հազար դրամ, եթե ընտանիքը բաղկացած էր 4 մարդուց:

Ինչո՞ւ եմ 4-ը հիշատակում, որովհետև մեր հաշվառման տվյալները հուշում են, որ 100 հազար հաշվառված մեր հայրենակիցները՝ բռնի տեղահանվածները, հենց մոտավորապես 25 հազար ընտանիք են ներկայացնում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դա այն չափն է, որը «գուցեև ինչ-որ պատճառներով վճարված չի եղել որոշ մարդկանց»:

Փոխվարչապետը նաև թվարկեց մինչև այժմ ՀՀ Կառավարության կատարած ծախսերը: Ըստ այդմ՝ 10 միլիարդ դրամ հատկացվել է 100-հազարական դրամների տրամադրման համար, բայց այդ թիվը հանրագումարով կարող է հասնել 11 միլիարդի:

Մարզպետարաններին տրամադրվել է մոտ 3 մլրդ դրամ, որպեսզի մարզերում լուծեն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին սննդով և կեցության պայմաններով ապահովելու հարցերը:

«40000+10000» դրամի աջակցության ծրագիրն իրականացնելու համար տրամադրվել է 2 միլիարդ դրամ: Ծրագրի համար ևս 3 միլիարդ դրամ, ամենայն հավանականությամբ, կտրամադրվի այս շաբաթվա ընթացքում, իսկ առաջիկա 5 ամիսների համար կհատկացվի 25 միլիարդ դրամ: Թվարկվածի հանրագումարը 43 միլիարդ դրամ է կազմում:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

17 minutes ago

Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…

52 minutes ago

Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին

Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…

1 hour ago

Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է

Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…

2 hours ago

Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…

2 hours ago

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…

2 hours ago