Հայաստանը Ֆրանսիայից կգնի երեք GM200 ռադիոտեղորոշիչ կայան։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։
Reuters-ի փոխանցմամբ՝ Երևանն ու Փարիզը նաև փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ֆրանսիական «Միստրալ» փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ապագա մատակարարման վերաբերյալ։
Հիշեցնենք՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր՝ Փարիզում ՀՀ և Ֆրանսիայի ՊՆ նախարարները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցերի լայն շրջանակ։