Լրահոս 24/7

Քննարկվել են քաղավիացիայի ոլորտում ընթացող բարեփոխումները

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ դեսպան Վասիլիս Մարագոսը այցելել է կոմիտե:

Դեսպանին ուղեկցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսը և առևտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը:

Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի համար և ընդգծել շարունակական համագործակցության կարևորությունը: Միհրան Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել ավիացիայի ոլորտի ներկայիս իրավիճակը և ոլորտի զարգացման տեսլականը:

Վասիլիս Մարագոսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով երկկողմ համագործակցության խորացման կարևորությունը:

Դեսպանին են ներկայացվել նաև ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից դուրս գալուն ուղղված մեծածավալ աշխատանքները, ինչպես նաև ոլորտում կայունացման և զարգացման հետագա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհային քարտեզը:

Թիվ 1

Recent Posts

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

2 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

3 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

3 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

3 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

3 hours ago

«Հայկական կողմը դեռ հետևում է BRICS-ին». Կոպիրկինը հոդված է հրապարակել

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Արմենպրեսում» հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է BRICS-ի դերին, հնարավորությանը…

3 hours ago