Լրահոս 24/7

Բժշկական սխալների ու էթիկայի նորմերի խախտման պարագայում վերահսկողություն կսահմանվի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում ներկայացրել է բնակչության բուժօգնության և սպասարկման մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է մասնագիտական անհատական լիցենզիաների համակարգի ներդրում։

«2023թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ բժշկական մասնագիտական գործունեություն իրականացնելու համար հավաստագրման պարտադիր պահանջը, որ բարեհաջող իրագործվեց։

2023թ. հունվարի 1 դրությամբ կա 35.000 բուժաշխատող, որն անցել է այդ գործընթացով, ստացել հավաստագրեր ու հաջողությամբ իրականացնում են իրենց մասնագիտական գործունեությունը։

Կարևորելով լիցենզավորման պահանջը՝ հաջորդիվ կունենանք մասնագիտական որակների, հմտությունների, գիտելիքների անընդհատ թարմացում։

Հնարավորություն կունենանք նաև բժշկական սխալների կամ էթիկական նորմերի խախտման պարագայում որոշակի վերահսկողություն ունենալ մասնագիտական գործունեություն իրականացնող բուժաշխատողների նկատմամբ»,- ասաց Ավանեսյանը։

Ըստ նրա՝ այս բարեփոխումը մեծ նախապատրաստական աշխատանքներ է ենթադրում, ուստի, անցումային դրույթներով ժամկետներ են սահմանված։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

33 mins ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

34 mins ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

35 mins ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

42 mins ago

«Հայկական կողմը դեռ հետևում է BRICS-ին». Կոպիրկինը հոդված է հրապարակել

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Արմենպրեսում» հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է BRICS-ի դերին, հնարավորությանը…

44 mins ago

«Если меня все-таки грохнут, то это будет память обо мне» Мемуары Алексея Навального «Патриот» вышли на 26 языках. Главное

Американское издательство Knopf выпустило мемуары Алексея Навального. Книга, получившая название «Патриот», одновременно вышла в 36 странах…

2 hours ago