Քաղաքականություն

Ձեր՝ «Шурик, это не наш метод»-ի պատասխանը հստակ է՝ «Надо, Федя, надо». Վարդանյան

Էդ որ ասում եք՝ դատավորները լավն են, վատն են, ո՞ւր էիք այսքան ժամանակ, բարի գալուստ, որ վերադարձել եք Ազգային ժողով: Շատ շնորհակալ եմ, որ եկել եք եւ մասնակցում եք դատական իշխանության ձեւավորմանը:

Կարեն Անդրեասյանը լավը չի, գայիք, մասնակցեիք ընտրությանը, թեկնածու առաջադրեիք: Վատն են դատավորները, գայիք, ձեր քվեով օժանդակեիք այս կամ այն թեկնածուին: Գայիք ասեիք, սա մեր սրտի դատավորն է:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ դիմելով ընդդիմությանը՝ ասաց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Մյուս կողմից ճիշտ եք, ասում եք՝ էս խայտառակ ՍԴ-ն էդ խայտառակ Հռոմի ստատուտը վավերացրեց, ապօրինի որոշում կայացրեց, ո՞նց կարելի է հանդուրժել այդ դատարանը: Գուցե երեւի նրա համար, որ այդ նույն դատարանը հնարավորություն է տվել ձեր քաղաքական թիմի առաջնորդին հայտնվել այստե՞ղ: Գուցե երեւի նրա համար, որ մենք ասել ենք՝ մեզ համար մեր եւ ձեր դատավորներ չկա՞ն:

Չի կարելի չգալ ԱԺ, չմասնակցել քննարկումներին, որեւէ բովանդակային հարց չտալ դատավորներին, հետո բողոքել դատական իշխանությունից: Այս երեք տարում ընդդիմությունը որեւէ հարցով հարակից զեկուցմամբ հանդես եկե՞լ է, թե ոչ: Ժողովրդավարությունն ամենաթողություն չէ, այն կարող է շատ կոշտ լինել:

Ձեր ընտրողներին ավելի շատ հուզում է, որ դատական նիստերը երկար են տեւում, որ գործի վերջնարդյունք չի լինում, դատավորչը նիստը հետ է գցում: Իսկ ձեզ հետաքրքրում է կոնկրետ անձանց կոնկրետ խափանման միջոցի թեմաներ»,- խոսքը շարունակել է Վարդանյանը:

Ելույթի ավարտին Վարդանյանը մեջբերեց հայտնի «Операция Ы» ֆիլմից.

«Երբ հայտնի խուլիգանին բռնում է եւ փորձում է պատժել, նա ասում է՝ «Шурик, вы же комсомолец, это не наш метод»: Այսինքն ամեն ինչ կարելի է անել, բայց հենց բախվում եք պետական իշխանության արձագանքին, միանգամից ասում եք.

«Что вы делаете, это не наш метод»: Պատասխանը այստեղ հստակ է. «Надо, Федя, надо»:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

49 minutes ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

2 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

4 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

5 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

5 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

6 hours ago